Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. գիտաժողով «Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ» թեմայով

ԵՊԲՀ. գիտաժողով «Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ» թեմայով

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշակական համալսարանում կայացավ «Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Երևանի պետական բժշկական և Յուտայի համալսարանների սերտ համագործակցությամբ:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե Զատիկյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, հանրային առողջության ոլորտի մասնագետներ, ուսանողներ:

 ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանՈղջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այսօր տրվում է գլոբալ առողջությանը վերաբերվող նոր մեծ ծրագրի մեկնարկը, ինչի համար ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ բոլորին: Տարիներ առաջ մեր բուհում բացվեց հանրային առողջության ֆակուլտետ, որը նպատակ ունի լուրջ հետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի միջոցով համախմբել այն մարդկանց, ում գիտական հետաքրքրությունը գտնվում է «հանրային առողջություն» կոչվող այս պտղաբեր դաշտում»: Ռեկտորը նաև խոսեց կանխարգելիչ բժշկության մասին և շնորհակալություն հայտնեց արտասահմանյան մեր գործընկերներին՝ համագործակցության համար:

«Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե ԶատիկյանԳիտաժողովի մասնակիցներին ողջունեց և կատարած աշխատանքների համար շնորհակալություն հայտնեց նաև «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե Զատիկյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ իր խոսքում ներկայացնելով նախարարության դիրքորոշումը և հանրային առողջապահության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ ԽաչատրյանՀանդիսավոր մասի ավարտին ներկաներին ողջունեց նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, որից հետո մասնակիցներն անցան գիտաժողովի գործնական մասին՝ զեկույցներին:

Սույն գիտաժողովն իրենից ներկայացնում է Հայաստանում հանրային առողջապահական խնդիրներն ուսումնասիրելու եզակի հնարավորություն: Գիտաժողովը հնարավորություն կնձեռնի ուսումնասիրել գլոբալ հանրային առողջապահական խնդիրները առաջատար առողջապահական կազմակերպությունների, մասնագետների և փորձագետների միջոցով, ովքեր կներկայացնեն իրենց փորձը և կքննարկեն ընդունված ռազմավարությունները, իրազեկման, գործնական համագործակցության, հետազոտության խնդիրները և այլն:

 

Այս գիտաժողովը կծառայի հանրային առողջապահության ոլորտի մասնագետների հետ համագործակցական կապեր ստեղծելու և տարբեր կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու համար:

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ