Իրադարձություններ Հայաստանում
«Հայ բժիշկները՝ հայ գրականության մշակներ». ցուցահանդես գիտաբժշկական գրադարանում
Հունիսի 9-ին գիտաբժշկական գրադարանում բացվեց «Հայ բժիշկները՝ հայ գրականության մշակներ» խորագրով ցուցահանդես: Ներկայացվեցին շուրջ 110 գեղարվեստական, պատմական, գիտահանրամատչելի թեմաներով գրքեր, որոնց հեղինակները XIX-XXI դդ. հայ բժիշկներ են:
Դրանց թվում են՝ Զորի Բալայանը, Արտաշես Բուդուղյանը, Լևոն Տիգրանյանը, Ծերենցը, Միքայել Նալբանդյանը, Ռուբեն Սևակը, Վահան Արծրունին, Տիգրան Վարժապետյանը և ուրիշներ: Այդ մասին «Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում ասաց գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը:
«Կարծում եմ, որ շատ հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ: Կար հնարավորություն բացահայտելու և հանրությանը ներկայացնելու մի շարք անվանի բժիշկների անուններ, ովքեր հայտնի են նաև իրենց ստեղծագործական ունակություններով. արվեստագետ են, երաժիշտ են և այլն», - ասաց Ա. Շիրինյանը:
![]() |
![]() |
![]() |
Իր իսկ խոսքերով`բժիշկ-ստեղծագործողների մասին բարձրաձայնելու գաղափարը հղացել էր հոգեբույժ Հարություն Մինասյանի մոտ:
«Ինչպես նկատեցիք, միջոցառմանը կային մարդիկ, ովքեր ևս ընդգրկված էին Հ. Մինասյանի ցուցակում: Հուսամ` նրանց համար հաճելի էր, երբ բարձրաձայնում էին իրենց անուններն ու ներկայացվում գործունեությունը: Այս անգամ `ոչ մասնագիտական»,- կարևորեց տնօրենը:
Ա. Շիրինյանը նաև ասաց, որ օրվա խորհրդին համահունչ, ներկաներին ևս մեկ անակնկալ էր սպասվում. «Խոսքը ցուցահանդեսի մասին է: Այն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է գրադարանի ճեմասրահում: Ցուցահանդեսը համալրված է բժիշկ-գրողների գրքերով»:
Ի դեպ, գրքերից բացի, ցուցափեղկերը զարդարում են հին բժշկական գործիքներ, պարագաներ, գրենական պիտույքներ, բժիշկ-հեղինակների լուսանկարներ և այլն:
![]() |
![]() |
![]() |
Հոգեբույժ, հավաքորդ Հարություն Մինասյանը «Մեդ-Պրակտիկի» հետ զրուցում ասաց.
«Երբ այս կամ այն ստեղծագործող բժշկի մասին էի լսում, ինձ մոտ անպայման գրառում էի կատարում: Հետո սկսեցի ավելի ակտիվ աշխատել այս ուղղությամբ. համացանցում տեղեկատվություն պեղել և այլն»:
Զրուցակիցն անկեղծանում է. «Իհարկե՛, այս ցուցակը, որը ես ունեմ`դեռևս լիարժեք չէ, քանի որ մենք շատ երևելի արվեստագետներ, երաժիշտներ, երգիչներ ունենք, ովքեր կրթությամբ բժիշկ են: Նրանք ճակատագրի բերումով են դարձել բժիշկ, բայց հետագայում դրսևորել են իրենց բնատուր ունակությունները, ասենք, գրելու, երգելու կամ նվագելու մեջ»:
![]() |
![]() |
![]() |
Հ. Մինասյանի փոխանցմամբ՝ առաջիկայում պատրաստվում է գիրք գրել ու ներկայացնել բժիշկ- տրուենտների կամ բժիշկ-ստեղծագործողների կենսագրականները:
«Սա հպարտանալու առիթ է: Բժիշկը, ով մարդասիրական գործ է կատարում, ունի նաև այլ նախասիրություններ, հանրությունը պետք է իմանա այդ մասին»,- եզրափակեց զրուցակիցը:
11.06.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








