Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կարևորվում է խորհրդատվության և հետազոտության հասանելիության ընդլայնումը. տարածաշրջանային աշխատաժողով

ՀՀ ԱՆ. Կարևորվում է խորհրդատվության և հետազոտության հասանելիության ընդլայնումը. տարածաշրջանային աշխատաժողով

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ասօր մեկնարկեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության ծառայությունների հասանելիության մեծացմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորում» միջազգային բարեգործական կազմակերպությունը: 

 

Աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաի-նայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Մակեդոնիայի պետական և հասարակական կազմակերպությունների, բնակչության խոցելի խմբերը ներկայացնող տարածաշրջանային միավորումների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի համահովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Աշխատաժողովի նպատակը տարածաշրջանային մակարդակով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության խոչընդոտները վերացնելուն ուղղված գործողությունների և պարտավորությունների պլանի մշակումն է` ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց կողմից իրենց կարգավիճակի իմացությանը հասնելու և նրանց անհրաժեշտ բուժում ու խնամք տրամադրելու նպատակով: 

 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` տարածաշրջանի երկրներում և Հայաստանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից իրենց կարգավիճակի մասին տեղեկացվածության մեծացումն ու ախտորոշման բարելավումը ոլորտի կարևորագույն խնդիրներից են: Անդրադառնալով այդ ուղղությամբ մեր երկրի ձեռքբերումներին, նա նշեց, որ հղիների, տուբերկուլոզով հիվանդների ավելի քան 95%-ը հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ, մեծացել են բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության ծավալները, ինչի արդյունքում բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը։ Հանրապետության գյուղական և քաղաքային 100 համայնքում բնակչության ամենախոցելի խմբին` միգրանտներին նաև նրանց ընտանիքի անդամներին ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայությունները, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը, տրամադրվում են ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում, տեղերում` շարժական բժշկական խմբերի կողմից և շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բազայի վրա։ Դրա շնորհիվ էապես մեծացել են նշված խմբին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հասանելիությունը և հետազոտության համար դիմելիությունը, զգալիորեն աճել է հետազոտվողների թիվը, բարելավվել են ՄԻԱՎ վարակի հայտնաբերումն ու ախտորոշումը, ընդլայնվել է բուժման ծածկույթը։ Այդ ամենն անմիջական կանխարգելիչ նշանակություն ունի: Սակայն նախանշված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են կոնցեպտուալ նոր մոտեցումներ, համաձայնեցված շրջանակ և էական ներդրումներ, որոնք Գլոբալ հիմնադրամի կրճատված ֆինանսավորման պայմաններում դառնում են դժվար իրականանալի»,-ասաց նախարարի տեղակալը: 

 

Ըստ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Սամվել Գրիգորյանի` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների մոդելների մշակման առաջարկներում անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման միտումներն ու առանձնահատկությունները: Նա նաև հավելեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու հիվանդության ախտորոշումը ինքնանպատակ չեն: Դրանք այն գործիքներն են, որոնք հնարավորություն կտան հիվանդներին ժամանակին ստանալու արդյունավետ բուժում և խնամք: Դրա հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել նաև երկրների առողջապահական համակարգերի պատրաստակամությունն ու հնարավորությունները ընդունելու զգալի թվով նոր հիվանդների բուժման բեռը, հզորացնելու համապատասխան ենթակառուցվածքները, ապահովելու անհրաժեշտ բժշկական կադրերով, կատարելու լրացուցիչ ներդրումներ: 

 

Աշխատաժողովը կշարունակվի մայիսի 21-ին և 22-ին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ