Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ մասնագետներին ներկայացվեց Aplio 500 Platinum ժամանակակից տեխնոլոգիան

Հայ մասնագետներին ներկայացվեց Aplio 500 Platinum ժամանակակից տեխնոլոգիան

Toshiba Medical Systems Europe ընկերությունը Հայաստանում ներկայացրեց Aplio 500 Platinum սերիան , որը նոր սերնդի ուլտրաձայնային սարք է: 
Հայ մասնագետների համար տեխնոլոգիայի առավելությունները ներկայացրեց «Toshiba Medical Systems Europe գերձայնային գործիքների արտադրության և վաճառքի հարցերով պատասխանատու Քրիստոֆ Սիմը:

 


 «Toshiba Medical Systems Europe գերձայնային գործիքների արտադրության և վաճառքի հարցերով պատասխանատու Քրիստոֆ ՍիմՄեդ-Պրակտիկի հետ զրույցում նա ասաց, որ Aplio 500 Platinum-ը բազմաթիվ նոր հնարավորություններ ընձեռող տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս անգամ մազանոթներում տեսնել արյան հոսքը, շատ ավելի լայն պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում հյուսվածքում` անոթային ապահովման տեսանկյունից:

 

 «Այս միկրոանոթային փայլուն վիզուալիզացիան (SMI) թույլ է տալիս բազմաթիվ խնդիրներ լուծել, և ես շատ ուրախ եմ, որ այսօր նաև Հայաստանի մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու դրան: Սարքը դահլիճում է, և մենք կունենանք նաև գործնական ծանոթացման հատված»,- նշեց Քրիստոֆեր Սիմը: Մասնագետը ներկայացրեց ևս մեկ տեխնոլոգիա՝ էլաստոմետրիան, որը թույլ է տալիս անմիջապես գերձայնային հետազոտության ժամանակ չափել հյուսվածքի էլաստիկությունը: Սարքի շնորհիվ հնարավոր է մեծ քանակությամբ նոր տեղեկատվություն ստանալ, օրինակ, լյարդի ցիռոզի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների ժամանակ: Aplio 500 Platinum –ը աշխարհում միակ ուլտրաձայնային սարքն է, որն ունի երկու տեսակի էլաստոգրաֆիա` shear-wave և  strain:


Կլինիկական կիրառման միջազգային մասնագետ Վեսամ ԻբրահիմԿլինիկական կիրառման միջազգային մասնագետ Վեսամ Իբրահիմը (Նիդերլանդներ) , ով հայ բժիշկներին ներկայացրեց էլաստոգրաֆիան՝ որպես օգտակար և հուսալի գործիք, մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանում այն շուտով լայն կիրառություն կգտնի: «Մեր նպատակն է այսօր ցույց տալ այս տեխնոլոգիայի լավագույն հնարավորությունները: Ես տեսնում եմ, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում եվրոպական մեծ ընտանիք ինտեգրվելու հարցում, և կարծում եմ, որ բժշկությունն էլ պիտի գտնվի մասնագիտական նույն մակարդակի վրա, ինչ զարգացած երկրներում:  
Սա մի տեխնոլոգիա է, որն օրեցօր ավելի ու ավելի է տարածվում Եվրոպայում, մասնավորապես, այն լայնորեն կիրառվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում»,- ասաց նա:


Հղիների և պտղի սոնոգրաֆիայի բաժնի ղեկավար Միգել ԲրանկոՀղիների և պտղի սոնոգրաֆիայի բաժնի ղեկավար Միգել Բրանկոն (Պորտուգալիա) ներկայացրեց նորամուծությունների կիրառումը մանկաբարձության ոլորտում: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի ամենաուժեղ կողմը պատկերի հստակությունն է, ինչը մեծ մրցակցային առավելություն է նրան նմանատիպ այլ սարքավորումների համեմատությամբ:

 

Հայ մասնագետներին ներկայացվեց Aplio 500 Platinum ժամանակակից տեխնոլոգիան   Հայ մասնագետներին ներկայացվեց Aplio 500 Platinum ժամանակակից տեխնոլոգիան

 

 

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ