Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Համաշխարհային բանկի պատվիրակության այցը Բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոն

ԵՊԲՀ. Համաշխարհային բանկի պատվիրակության այցը Բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոն

Այսօր Բոլոնիայի երևանյան գագաթնաժողովի շրջանականերում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոն այցելեց Համաշխարհային բանկիխմբի կրթության հարցերով տնօրեն Կլաուդիա Կոստինի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի գործունեությանը և կատարված աշխատանքներին:

 

Հանդիպման սկզբում ԵՊԲՀ կրթական ծրագրերի բաժնի պետ Արամ Բայկովը ներկայացրեց համալսարանի պատմությունը, ֆակուլտետների գործունեությունը, խոսվեց բուհի գիտական աշխատողների, ուսանողների մասին: Նշվեց, որ ԵՊԲՀ-ում ուսանում են նաև մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, և իրականացվում է եռալեզու կրթություն:

 

ԵՊԲՀ. Համաշխարհային բանկի պատվիրակության այցը Բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոնՊատվիրակության անդամները տեղեկացվեցին նաև բուհի կողմից իրականացվող կրթական ծրագրերի մասին:

 

Այնուհետև Արամ Բայկովը խոսեց ԵՊԲՀ Սիմուլյացիոն կենտրոնի մասին: Նա փաստեց, որ աշխարհում մեծ է բժշկական սխալներից մահացության թիվը, ուստի բժշկական համալսարանում անհրաժեշտություն էր սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի բացումը: Կարևորվեց այն հանգամանքը, որ Սիմուլյացիոն կենտրոնը հնարավորություններ է ստեղծում ԵՊԲՀ կրթական գործընթացում կիրառել հիվանդության ընթացքի և դիֆերենցիալ ախտորոշման ուսուցման համար համակարգչային ծրագրեր և հեռավար ուսուցման տարրեր:

 

ԵՊԲՀ. Համաշխարհային բանկի պատվիրակության այցը Բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոնԿենտրոնի միջոցով նաև բուհի կրթական համակարգում ներդրվեց բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, որը հնարավորություն է տալիս ակնհայտորեն բարելավել ուսանողների գործնական հմտությունների զարգացումը և պակասեցնել բժշկական սխալների քանակը մասնագիտական գործունեության ընթացքում:

 

ԵՊԲՀ. Համաշխարհային բանկի պատվիրակության այցը Բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոնԿրթական ծրագրերի պետը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի նախագիծը Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ին, նույն թվականի օգոստոսին ճանաչվեց հաղթող, իսկ սեպտեմբերին ԵՊԲՀ-ի և Կրթական ծրագրերի կենտրոնի միջև ստորագրվեց Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային պայմանագիր, որով դրվեց Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի հիմքը: Իսկ 2014թ.-ի դեկտեմբերի 22-ին կայացավ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Հանդիպման վերջում պատվիրակության անդամները շրջեցին Սիմուլյացիոն կենտրոնում և գործնականում ծանոթացան կենտրոնի աշխատանքներին:

Սկզբնաղբյուր. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ