Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով

Երևանում օրերս անցկացվեց միջազգային գիտաժողով՝ «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով, որի կազմակերպիչներն էին Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնը և Հայաստանի մարդու գենետիկայի ասոցիացիան:

 

Գիտաժողովի մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Թամարա Սարգսյանի հետ:


–   Մենք արդեն տարիներ շարունակ ցանկանում էինք աուտոբորբոքային գործնթացների հետ կապված գենետիկական հիվանդությունների մասին գիտաժողով կազմակերպել, որն, իրավամբ, արդիական թեմա է: Շատերին է հայտնի այդ շարքին դասվող հիվանդություններից՝ ընտանեկան միջերկրածովային տենդը (պարբերական հիվանդությունը): Գաղտնիք չէ, որ, ցավոք, հիվանդությունը չափազանց տարածված է հայերի շրջանում: Դա ակնհայտ է նաև մեր կենտրոն դիմող մարդկանց վիճակագրությամբ:

 

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով


–   Ի վերջո, այն արդեն իրականություն է...


–   Դիմեցինք Միջազգային գիտական տեխնոլոգիական կենտրոն (ՄԳՏԸ / ISTC), որտեղ հավանության արժանացավ գաղափարն ու իրականացման համար տրամադրվեց դրամաշնորհ: Իհարկե՛, հնարավորության դեպքում կարելի էր հրավիրել ոլորտում իրենց լուրջ ներդրումն ունեցող ավելի շատ գիտնականների... Այսօր կարևոր է գիտաժողովի կայացման փաստը: Հրավիրվել էին մասնագետներ, ովքեր, հայտնի լինելով իրենց գիտական նվաճումներով, նաև պրակտիկ բժիշկներ են: Այդպիսի խումբ հավաքվեց Իսրայելից, Իտալիայից, Դանիայից, Ավստրիայից ժամանած հյուրերի ներկայությամբ: Նշեմ, որ բոլոր մասնակիցները եկել էին սիրով և չորս օր շարունակ ջանք չխնայեցին՝ գիտաժողովն արդյունավետ անցկացնելու: Գիտաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ ամեն օր հետազոտում էին ծանր դեպքեր տարբեր կլինիկաներից: Այս ոլորտում նման բարձրակարգ մասնագետներ առաջին անգամ էին Հայաստանում: Հայ մասնագետները նրանց հետ ազատ շփման, փորձի փոխանակման հնարավորություն ունեցան: Օրինակ՝ Իսրայելից հրավիրված էին այն մասնագետները, ովքեր աշխարհում առաջինն են ստեղծել պարբերական հիվանդության կլինիկական արձանագրությունը, և այսօր բոլորիս համար յուրօրինակ ուղեցույց է որպես միջազգային չափանիշ: Գիտաժողովը, իրավամբ, կարելի է համարել ուսուցողական դասընթաց մեր մասնագետների համար:

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով


Պարբերական հիվանդության դրսևորումների մասին զրուցեցինք Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժշկուհի Գոհար Շահսուվարյանի հետ:


–   Ինչպես արդեն անունն է հուշում, պարբերական հիվանդությունը դրսևորվում է պարբերաբար առաջացող ցավային նոպաներով որովայնի շրջանում, կրծքավանդակում կամ հոդերում, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, երբեմն շնչարգելությամբ, ինչի արդյունքում հիվանդը նախընտրում է ավելի մակերեսային ու հաճախ շնչել: Նոպաներն ուղեկցվում են նաև օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով՝ թուլություն, սրտխառնոց, երբեմն՝ փորկապություն: Նոպաների միջին տևողությունը 3-5 օր է, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում հիվանդը գրեթե առողջ է: Հիվանդության ամենավտանգավոր բարդություններից է երիկամների ամիլոիդոզի զարգացումը, ինչը կարող է բերել երիկամային անբավարարության: Հիվանդությունը կարող է զարգանալ և՛ ծնված օրվանից, և՛, օրինակ, քառասուն տարեկանում: Որպես օրինաչափություն՝ որքան վաղ է սկսվում, այնքան գործ ունենք ծանր տարատեսակի հետ:

 

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով


Պատճառները: Օրգանիզմում տեղի են ունենում գենային փոփոխություններ, որոնք հրահրում են գենետիկ հիմքով հիվանդությունները: Պարբերական հիվանդության մասին տեղեկատվությունը գալիս է հին ժամանակներից՝ դեռևս 2700 տարի առաջ, միջերկրածովային մի տարածաշրջանից, որտեղ բնակվում էին տարբեր ազգեր, այդ թվում՝ հայեր, որտեղից էլ միգրացիոն ճանապարհով ավելի լայն տարածում է գտել: Այսօր նմանատիպ տենդեր նույնիսկ ճապոնացիներն ու չինացիներն են նկարագրում:

 

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով
Պրոֆեսոր Թամարա Սարգսյանը նշեց, որ կենտրոնում կատարել են շուրջ 26.000 անձի հետազոտություն. ախտորոշումը հաստատվել է մոտավորապես 15.000-ի մոտ: Ժամանակին հետազոտել ենք նաև 450 պատահական մարդկանց, ովքեր որևէ կապ հիվանդության հետ չունեն, և, փաստորեն, յուրաքանչյուր երրորդի մոտ նկատվել է գենետիկ փոփոխություն: Իհարկե՛, դա չի խոսում հիվանդության մասին. «գենետիկ փոփոխության կրող» դեռևս չի նշանակում «հիվանդ»: Գենետիկ փոփոխություն կրողների մոտավորապես 14%-ն է հիվանդ:


Խոսելով հիվանդության զարգացման նախադրյալների մասին՝ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը բացատրեց. «Յուրաքանչյուր գեն պատասխանատու է որևէ սպիտակուցի սինթեզի համար: Այն գենը, որը պարբերական հիվանդության հետ է կապված, ևս պատասխանատու է մի սպիտակուցի՝ պիրինի, համար: Պիրինը մարդու օրգանիզմում հսկում է բորբոքային գործընթացները: Երբ կա գենային փոփոխություն, մուտանտ պիրին է սինթեզվում, ինչի պատճառով սկսվում են գենետիկ մակարդակի աուտոբորբոքային գործընթացները»: 

 

Գիտաժողով «Աուտոբորբոքային հետազոտության ապագա՝ ժառանգական պարբերական տենդերի գենետիկական եւ կլինիկական ասպեկտները» թեմայով

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ