Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներն ու աշխատակիցները՝ կրկին լավագույնների թվում

ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներն ու աշխատակիցները՝ կրկին լավագույնների թվում

Երեկ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացավ «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Միջոցառման շրջանակներում լավագույնի կոչմանն արժանացանք նաև մենք, ինչի համար հպարտ ենք և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում մեր աշխատանքը:

 

Եվ այսպես՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրներն արժանացան «Բազմապրոֆիլ, մեծահասակներին և երեխաներին բուժօգնություն տրամադրող և առողջապահության որակյալ մասնագետներ պատրաստող տարվա լավագույն հիվանդանոցային համալիրներ» մրցանակին:

 

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի պատվավոր բժիշկ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն արժանացավ «Միկրովիրաբուժության առաջատար վիրաբույժ» մրցանակին:

 

ԵՊԲՀ. ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներն ու աշխատակիցները՝ կրկին լավագույնների թվում ԵՊԲՀ. ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներն ու աշխատակիցները՝ կրկին լավագույնների թվում ԵՊԲՀ. ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներն ու աշխատակիցները՝ կրկին լավագույնների թվում

 

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանն արժանացավ «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» մրցանակին:

 

Մեր բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր բժիշկ, Էրեբունի բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ գիտության ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն արժանացավ «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» մրցանակին:

 

Նշենք, որ առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին:

 

Սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

 

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ