Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ճանաչված պրոֆեսորներն իրենց փորձը բերել են Հայաստան

ՀՀ ԱՆ. Ճանաչված պրոֆեսորներն իրենց փորձը բերել են Հայաստան

Առողջապահության նախարարությունը մշտապես ձգտում է բարելավել առողջապահական հիմնական ցուցանիշները։ Այդ ենթատեքստում կարևորվում են բնակչության առողջության պահպանումն ու հիվանդությունների ախտորոշման դեպքում դրանց արդյունավետ բուժումը։

 

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կազմակերպած «Աուտոբորբոքային հետազոտության ապագան` ժառանգական պարբերական տենդերի գենետիկական և կլինիկական ասպեկտները» խորագրով հերթական գիտաժողովն այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում աշխարհի առաջատար մեթոդների ներդնման նպատակ է հետապնդում։ 

 

«Մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությունն ինքնին ոգևորիչ է։ Դա նաև բարձր գնահատական է այս ուղղությամբ մեր երկրում իրականացվող աշխատանքների։ Ձեր փորձը մեր բժիշկների մասնագիտական կատարելագործման համար նշանակալի ներդրում կունենա»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ 

 

Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Դանիայից ժամանած պրոֆեսորները աուտոբորբոքային հիվանդությունների, այդ թվում` պարբերական հիվանդության ժամանակակից բուժման և ախտորոշման նոր նվաճումներին մեր բժիշկներին հաղորդակից դարձնելուց բացի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար հետազոտում են նախապես ընտրված ծանր հիվանդներին։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ