Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները

ԵՊԲՀ. ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշում և հպարտանում ենք» միջոցառումների շարքը:

 

Միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց ԵՊԲՀ Հաղթանակի հուշաքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողությամբ:

 

 ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները  ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները  ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները

 

Այնուհետև ողջույնի և 24 վետերան-բուժաշխատողներից միջոցառմանը ներկա 4 ներկայացուցիչներին ուղղված խոնարհումի խոսքերով հանդես եկան ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Կարևորելով բժիշկների և միջին բուժանձնակազմի դերը ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ հետագայում Արցախյան ազատամարտի տարիներին՝ բանախոսներն ընդծեցին, որ հաղթանակների համար պարտական են նաև նրանց: Այնուհետև պատերազմի տարիներին ռազմական բժիշկների դերի մասին զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը:

ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները ԵՊԲՀ-ում մեծարվեցին Հայրենական մեծ պատերազմի վետերանները

 

Ելույթներից հետո Մեծ հաղթանակի 4 վետերան-բուժաշխատողները՝ Անիկ Պապյանը, Զոյա Շաբարինան, Սոֆի Սարգսյանը և Սուրեն Ստեփանյանը պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով, ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի նվերներով:

 

ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը վետերաններին Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին առիթով պարգևատրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով:

 

Միջոցառումն ավարտվեց ուսանողների կողմից պատրաստված համերգային ծրագրով:

Սկզբնաղբյուր. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ