Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պարգևատրվեցին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բուժաշխատողները

ՀՀ ԱՆ. Պարգևատրվեցին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բուժաշխատողները

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բուժաշխատողներն արժանացան ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի:

 

Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից ավելի քան երեք տասնյակ բուժաշխատողների պատվոգրեր հանձնվեցին:

 

Շնորհավորելով առողջապահական համակարգում աշխատող կանանց` Արմեն Մուրադյանը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման որակի բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքները: Առողջապահության նախարարը բարձր է գնահատել համակարգում աշխատող կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա գործունեությունը, ընդգծել, որ նրանց ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ:

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ