Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում

Երևանում մարտի 27-ին մեկնարկած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակից էր «Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան:


Մեզ հետ զրույցում կլինիկայի տնօրեն Հակոբ Հովհաննիսյանը նշեց, որ ակնկալում է ցուցահանդեսի միջոցով բարձրացնել իրենց ծառայությունների վերաբերյալ տեղեկացվածությունը.

–   Մենք առաջարկում ենք հենաշարժիչ համակարգերի խնդիրների ոչ վիրահատական բուժում: Անկեղծ ասած, բժշկության ոլորտում դեմ եմ PR միջոցառումներին և կարծում են, որ լավագույն «գովազդը» առողջացած պացիենտն է: Նման միջոցառումները, կարծում եմ, առավել տեղեկացվածությունն են բարձրացնում, քան համարվում են գովազդ:

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր մոտեցումների առանձնահատկությունները վնասվածքաբանության և օրթոպեդիկ բուժօգնության ոլորտում:

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկայի տնօրեն Հակոբ Հովհաննիսյան–   Մենք բավականին համակարգային մոտեցում ենք ցուցաբերում խնդիրներին: Ունենք մի քանի ծառայություններ, որոնց համադրությունն անհամեմատ արդյունավետ է: Մեզ մոտ գործում են կինեզիոթերապիան, ռեֆլեքսոթերապիան՝ բավականին լայն սպեկտրով, ֆիզիոթերապևտիկ ծառայությունը, ընդ որում՝ BTL ժամանակակից սարքի օգտագործմամբ: Վերջինս ներառում է չորս ֆիզիոթերապևտիկ մեթոդներ՝ լազերային թերապիան, մագնիտաթերապիան, էլեկտրաթերապիան, ուլտրաձայնային թերապիան: Այժմ առաջարկում ենք բոլորովին նոր ծառայություն, հատկապես որի մասին ցանկություն ունենք տեղեկացնելու. այն կոչվում է «մարմնի բաղադրության քննություն»:

–   Ո՞րն է մեթոդի էությունը:

–   Դա նյութափոխանակության կարգավորման ծրագիր է, որը հանգեցնում է քաշի կարգավորման: Տվյալ հետազոտությունը կարող են անցնել ո՛չ միայն հավելյալ, այլև ցածր քաշ ունեցողները: Դա հատուկ հետազոտություն է, որի ժամանակ համակարգչային ծրագրին տրվում են անհրաժեշտ պարամետրերը, և նա մեզ վերադարձնում է մի քանի առավել կարևոր տվյալներ՝ որոշելու սննդակարգը: Մեթոդի արդյունավետության գաղտնիքներից է այն, որ քաշի կարգավորումը տեղի է ունենում ճարպային հյուսվածքի կորստի հաշվին՝ պահպանելով բջջային ակտիվ մասսան, հեղուկի քանակությունը՝ նույնպես, ինչը չափազանց կարևոր է:

–   Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում ձեզ:

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում–   Առաջին հերթին՝ ողնաշարային խնդիրներով: Ուզում եմ անդրադառնալ այն խնդիրներին, որոնց հանդեպ ուշադրությունը մեր բնակչության շրջանում այնքան էլ տարածված չէ, մասնավորապես՝ հղիների մարմնամարզությունը: Քչերն են պատկերացնում, թե դա որքան կարևոր է: Այն ո՛չ միայն նպաստում է հղիության հեշտ, առանց բարդությունների ընթացքին, այլև ծննդաբերության բարեհաջող ավարտին: Մեր երկրում դեռևս զարգացած չէ հետվնասվածքային, հետվիրահատական ծառայությունը: Անգամ փայլուն իրականացված վիրահատության արդյունքը վտանգված է, եթե պացիենտը համապատասխան վերականգնողական բուժում չի ստանում: Նման խնդիրներն արդյունավետ լուծում է ստանում մեր կլինիկայում:

Սկզբնաղբյուր. axiomed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ