Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ զրույցում պարզաբանեցինք ցուցահանդեսին մասնակցությանը և բժշկության ոլորտում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

–   Պարոն Չարչյան, ո՞րն է նման ցուցահանդեսներին մասնակցության կարևորությունը:

–   Կարծում եմ՝ էքսպոները խիստ անհրաժեշտ են, և, չնայած այդ մշակույթը Հայաստանում դեռևս վերջնականապես ձևավորված չէ, սակայն ուրախ եմ, որ վերջին տասնամակում կա առաջընթաց: Ես բախտ եմ ունեցել երեք անգամ մասնակցելու ամերիկյան օրթոպեդների ակադեմիայի տարեկան համագումարներին և այնտեղ կազմակերպվող էքսպոներին: Նշեմ, որ միայն էքսպոյի տարածքը 10-15 հազար քառակուսի մետր էր, և ներկայացված էին ամենավերջին ձեռքբերումները. մի քանի օրը չէր բավականացնում՝ շրջելու տարածքում: Հայաստանում այդպիսի հսկայական ծավալներ չկան, իհարկե՛, սակայն կամաց-կամաց սկսում ենք մեր աշխատանքը ներկայանալի դարձնելու կարողություն ձեռք բերել: Նկատում եմ, որ այս տարի շատացել է մասնակից հիվանդանոցների թիվը, ավելի շատ տեխնիկա է ներկայացված:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ՉարչյանՑուցահանդեսը նաև նոր կապերի հաստատման լավ հնարավորություն է, ինչպես նաև՝ հին գործընկերների վերարժևորման:

–   Հատկապես իր ո՞ր ծառայություններով է առանձնանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ հիմնական ուղղություններն են՝ պրոկտոլոգիան (ի սկզբանե կենտրոնը ստեղծված է եղել որպես պրոկտոլոգիայի կենտրոն), ուրոլոգիան, վիրաբուժությունը, գինեկոլոգիան, վնասվածքաբանությունը, քիթ-կոկորդ-ականջաբանությունը: Որոշ ուղղություններով մենք առաջատարներից ենք հանրապետությունում, օրինակ՝ պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, օրթոպեդիայի, իսկ քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում բազմապրոֆիլ ու յուրօրինակ վիրահատությունների իրականացման տեսանկյունից՝ միակն ենք: Բավականաչափ ինտենսիվ զարգացում ենք ապրում. թվայնորեն արտահայտված՝ պացիենտների աճը քսանհինգ տոկոս է կազմում, պարբերաբար նոր սարքավորումներ ենք ներկրում, նոր մեթոդներ... Այս տարի ակնկալում ենք 6.5 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումների ներդրում: Մենք կարևոր պարտավորվածություն ունենք՝ գործում ենք Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Մենք առաջնորդվում ենք «Առաջնայինը հիվանդն է» կարգախոսով: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել նաև՝ մեր կենտրոնի համար տեղին է «ճերմակ դրամարկղ» արտահայտությունը: Կարևորվում է պացիենտի անվտանգությունը. վերջին 15 տարիների ընթացքում բժշկության չափազանց կոմերցիալիզացիայի արդյունքում տուժում է նաև հիվանդի անվտանգությունը, ինչը համաշխարհային տենդենց է:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին


–   Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել ոլորտում:

–   Ես կցանկանայի, որ մասնագետների որակավորումը մեր հանրապետությունում զգալի բարձրանար, որովհետև դրա անհրաժեշտությունն ունենք հատկապես այն առումով, որ չափազանց մեծ է առաջատար կլինիկաներում և շրջաններում մասնագետների որակավորման տարբերությունը: Իհարկե՛, այստեղ խնդիրը նաև նյութատեխնիկական է, որը ևս  ցանկալի է լուծված տեսնել: Կցանկանայի աշխատանք տարվեր մեր հասարակության սոցիալ-առողջապահության մշակույթի բարձրացման ուղղությամբ, որ մարդիկ գիտակցեին կանխարգելիչ նպատակով պարբերաբար բժշկին  դիմելու  և հետազոտոտվելու անհրաժեշտությունը՝ հատկապես քառասունից հետո:

–   Ձեր գլխավոր բանաձևն աշխատանքում...

–   Դրանք մի քանիսն են: Բանաձև առաջին, որ սովորել եմ իմ ուսուցիչներից՝ վերաբերվի՛ր հիվանդին այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ վերաբերվեին, և ցանկացած հիվանդի դիտարկի՛ր որպես քո հարազատի: Երկրորդը՝ առաջնայինը բժշկությունն է. այն բարձր է և վեր ամեն ինչից: Երրորդը՝ մարդը պետք է մշտապես զարգացում ապրի և ո՛չ մի պարագայում չկորցնի իր մարդկային դեմքը: Եվ վերջինը՝ ունենալ աշակերտներ ու սովորեցնել, շռայլորեն տալ, փոխանցել այն ամենը, ինչը տվել է բնությունը, կյանքը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ