Իրադարձություններ Հայաստանում
Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամը սկսել են ՀՀ մարզերում անվճար ակնաբուժական ծառայությունների 2015 թ. ծրագիրը. 1in.am
Այսօր Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) հայտարարեցին «Լույս հայի աչքերին» նախագծի 2015թ.-ի ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում Կոտայքի, իսկ այնուհետև Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի բնակիչները կարող են օգտվել անվճար ակնաբուժական ծառայություններից: Նշված մարզերի բնակիչները նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց, որտեղ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և այլ առաջատար կենտրոնների մասնագետներից կազմված ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերն անվճար հիմունքներով կիրականացնեն խորացված ստուգումներ, վիրահատություններ և լազերային բուժումներ:
2015 թվականին Orange Հիմնադրամը ծրագրին հատկացրել է 26 մլն դրամ: Տարվա ընթացքում նախատեսվում է հետազոտել շուրջ 16,500 մեծահասակաների և երեխաների և տրամադրել ավելի քան 1,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,100 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում երեխաների համար կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:
«Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շնորհիվ այս համագործակցության և նորարար շարժական աչքի հիվանդանոցի՝ այս ժամանակահատվածում ավելի քան 67,000 մարդ արդեն հասցրել է օգտվել անվճար որակյալ ակնաբուժական ծառայություններից Հայաստանի բոլոր մարզերում: Հպարտ ենք աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ այն իսկապես շոշափելիորեն փոխում է մարզերի բնակիչների և նրանց ընտանիքների կյանքը՝ մասնավորապես նրանց հնարավորություն տալով անվճար օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններւց, որոնք այլ կերպ հասանելի չէինն լինի սոցիալապես խոցելի բնակիչներին և ընտանիքներին», – ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Շարժական հիվանդանոցի առաջին կանգառը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն է, որտեղ այն կկայանի մարտի 30-ից մինչև ապրիլի 4-ը, իսկ այնուհետև կուղևորվի Աբովյան (ապրիլի 6-18) և Հրազդան (ապրիլի 20-ից մայիսի 8-ը) քաղաքներ: Կոտայքի մարզի բնակիչներն արդեն անցել են աչքի անվճար հետազոտություն տեղի ակնաբույժների կողմից:
«Այս տարի ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ Աչքի շարժական հիվանդանոցը կայցելի չորս մարզեր: Աշխատանքները սկսվում են Կոտայքի մարզից և շարունակվելու են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում: Այս տարի ևս մենք սկսում ենք ծրագիրը ոգևորությամբ և ակնաբուժական ծառայությունների միջոցով մարդկանց կյանքեր փոխելու պատրաստակամությամբ: «Լույս հայի աչքերին» ծրագրի շարունակական իրականացումը հնարավոր է դառնում այնպիսի գործընկերների շնորհիվ, ինչպիսին Orange Հիմնադրամն է », – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2011 թվականից ի վեր հետազոտվել է ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:


Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ