Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նախատեսվող սիմպոզիումներ Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի շրջանակում

Նախատեսվող սիմպոզիումներ Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի շրջանակում

Հուլիսի 2-4-ը Երևանում կկայանա Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը ՝«Միասին հանուն ազգի առողջության» խորագրով: Համագումարի շրջանակներում նախատեսվում են նաև մի շարք սատելիտային սիմպոզիումներ, որոնց մասնակցությունը կլինի անվճար, և նպատակն է հայաստանաբնակ բժիշկների համար լայն հնարավորություններ ստեղծել հրավիրյալ մասնագետների հետ փորձի փոխանակման արդյունքում հարստացնելու իրենց գիտելիքները:


Սատելիտային սիմպոզիումների համակարգման նպատակով հրավիրված հանդիպման ժամանակ Մեդ-Պրակտիկը զրուցեց համագումարի շրջանակում նածատեսվա սիմպոզիումների կազմակերպիչների հետ:

 

Սմբատ Դաղբաշյան, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահՍմբատ Դաղբաշյան, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ


–   Հուլիսին 1-ին ասոցիացիան կազմակերպում է «Արյունաբանության զարգացման ուղիները. կիզակետում՝ փոխպատվաստման և ինտենսիվ քիմիաթերապիայի նախադրյալները Հայաստանում» 1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումը: Սիմպոզիումը փորձ է՝ համախմբելու Հայաստանի և սփյուռքի արյունաբանների ներուժը Արյունաբանական կենտրոնի բազայի վրա տարածաշրջանում եզակի փոխպատվաստման կենտրոնի ստեղծման շուրջ: Այն կնպաստի Հայաստանում արյունաբանական ծառայության որակի բարձրացմանը: Ելույթներ կունենան հրավիրյալ մասնագետներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից:

 

Թամարա Սարգսյան, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյան, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն


–   Սիմպոզիումը կվերաբերի բժշկական գենետիկայի ոլորտին. կկազմակերպվի հուլիսի 1-ին Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Հրավիրել ենք շատ անվանի մասնագետների, ովքեր աշխատում են տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Դանիայում, ԱՄՆ-ում: Կարծում եմ՝ հայաստանաբնակ բժիշկների համար տեղեկատվությունը կլինի յուրօրինակ: Փորձել ենք ընտրել տարբեր ասպարեզներ, որոնք առնչվում են, օրինակ, մոլեկուլային ախտորոշմանը, ցողունային բջիջների կիրառմանը. սրանք համեմատաբար նոր ոլորտներ են Հայաստանի համար... Նշեմ, որ Փարիզի համալսարանից հրավիրված մասնագետը Ֆրանսիայի ամենաանվանի գենետիկ մաշկաբանն է, հրաշալի ախտորոշաբան: Ընդհանուր առմամբ 8 զեկուցող է հրավիրված:

 

Հմայակ Սիսակյան, Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյան, Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ


–   Սրտաբանությանը նվիրված սիմպոզիումը տեղի կունենա հուլիսի 4-ին: Նախատեսում ենք շուրջ 100 բժշկի մասնակցություն: Կունենանք 8 զեկուցողներ, որոնցից 4-ը հրավիրված են արտասահմանից՝ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից: Քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտի միջամտական բուժումը, սրտային անբավարարությունը:

 

Վարդա Բաբալյան, Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահՎարդա Բաբալյան, Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ


–   Սիմպոզիումը կկայանա հուլիսի 1-ին՝ «Սնունդ. օստեոպորոզի բուժման տարբեր ասպեկտները» խորագրով: Հիմնականում շոշափվելու են առողջ սննդակարգի նորմերը, սնուցման խնդիրները տարբեր տարիքային խմբերի համար. ինչպես սնվել, որ օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ կալցիում, ինչն կնպաստի ոսկրերի ամրությանը: Ակնկալում ենք մեծ լսարան, քանի որ թեման ներկայում հրատապ է: Սիմպոզիումը կազմակերպվում է Օստեոպորոզի հայկական ասոցիացիաի և բժիշկ Ջոն Բիլեզիկյանի համատեղ ուժերով:


Բիայնա Սուխուդյան, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանական բաժանմունքի ղեկավարԲիայնա Սուխուդյան, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար


–   Հուլիսի 3-ին և 4-ին կկազմակերպենք նյարդաբանական սիմպոզիում՝ նվիրված պրոֆեսոր Վ. Դարբինյանի հիշատակին: Հրավիրված են 8 մասնագետներ, որոնցից 5-ը մեր հայրենակիցներն են՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրիայից: Կլինեն և՛ դասախոսություններ, և՛ պրակտիկ պարապմունքներ տարբեր հիվանդանոցներում: Հիմնական թեմաներն են՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ, քնի խանգարումներ, էպիլեպսիաներ, ցրված սկրելոզ: Նախատեսում ենք 100-150 մասնակից Հայաստանի տարբեր մարզերից:

Մարիամ Մովսիսյան, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահՄարիամ Մովսիսյան, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ


–   Հուլիսի 1-ին համալսարանում կկազմակերպվի ուսանողական սիմպոզիում, որը Հայաստանի և Ռուսաստանում բնակվող հայ, նաև ռուս բժիշկ ուսանողների, երիտասարդ գիտնականների համատեղ ուժերով է անցկացվելու: Ուսանողական սիմպոզիումում հիմնական թեմաները 21-րդ դարի քաղաքակրթության արդի խնդիրներն ու հիվանդություններն են: Նախատեսված է, որ ոլորտային սահմանափակումներ չլինեն, և ավելի մեծ լսարանի հետաքրքիր լինի: Երկու զեկուցողներ ենք ունենալու. Արա Նազարյանը՝ Հարվարդի համալսարանից, և Րաֆֆի Ավետյանը՝ Քլիվլենդ կլինիկայից:

 

Նախատեսվող սիմպոզիումներ Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի շրջանակում

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ