Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներ` Թալինի հիվանդանոցին. 1in.am

Նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներ` Թալինի հիվանդանոցին. 1in.am

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Թալինի հիվանդանոց: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի` համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով` շարժական տաքացուցիչ, ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, հրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ, և այլն: Սարքավորումներն առանձնահատուկ կարևորություն ունեն բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում:

 

«Կան նախագծեր, որոնք կարևոր են ո՛չ միայն ռազմավարական, հեռանկարային տեսանկյունից, այլև անհատական գոհունակության զգացում են պարգևում` բարի գործի մասնակից լինելու առումով: Անհնար է անտարբեր մնալ կյանքի համար պայքարող այս փոքրիկներին տեսնելիս: Այդ պատճառով մեր ընկերությունը ցանկացավ ջերմության և վստահության մի մասնիկ փոխանցել նրանց` տրամադրելով կենսական նշանակության սարքավումներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:

 

2008 թվականից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kiss.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ