Իրադարձություններ Հայաստանում
Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ
Մարտի 3-ին և 4-ին Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպեց երկօրյա կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի Բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ. Իլյա Եգորովի մասնակցությամբ:
«Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա» խորագրով կոնֆերանսին բժիշկ Իլյա Եգորովը ներակայացավ մի քանի զեկույցներով.
1. «Սիրտ-անոթային համակարգի խնդիրները թերապևտի գործնական աշխատանքում»
2. «Մեջքի ցավեր. ընդհանուրից՝ մասնակին»
3. «Ազատ շնչառության գինը»
4. «Եվ հավերժ պայքար, հանգիստը միայն երազել կարելի է»
– Բժիշկ Եգորով, սա մեր երկրորդ հանդիպումն է: Առաջին անգամ Ձեր զեկույցներով մեծ տպավորություն եք թողել մեր բժիշկների վրա: Այս հանդիպմանն ի՞նչ թեմաներ էիք պատրաստել:
– Ամեն անգամ մեծագույն հաճույք եմ ստանում նրանց ոգևորված աչքերը տեսնելով: Ինքնաթիռից իջնելիս արդեն իմ ու կնոջս դեմքին ժպիտ է հայտնվում, որովհետև մենք Հայաստանում ենք: Այստեղ ամեն ինչն է մեզ տպավորել՝ ընդունելությունը, բժիշկների պատրաստակամությունն ու գիտելիքները: Այս անգամ 2-օրյա հանդիպումներ էին հայ բժիշկների հետ: Ներկայացրեցի միանգամայն տարբեր թեմաներ՝ սիրտ-անոթային համակարգի խնդիրներից մինչև մեջքի ցավեր ու ասթմա:
– Բժշկական կոնֆերանսներ, ինչպես գիտենք, հաճախ են կազմակերպվում: Ինչքանո՞վ են դրանք պրակտիկապես օգնում բժշկին:
– Ամեն ինչ կապված է մատուցման ձևից: Այո՛, այսօր շատ են կոնֆերանսներ կազմակերպվում, որոնք, ինչքան էլ անհարմար է ասել, մեծ մասսամբ պետքական չեն: Սարսափում ես, երբ զեկույցի ընթացքում ննջող դեմքեր ես տեսնում: Դրա համար կոնֆերանսները երբեք ինքնանպատակ չպետք է լինեն: Ինչ-որ բան բժշկի գիտելիքներում պետք է ավելանա, ինչ-որ բան նրա պրակտիկայում պետք է ավելի հեշտ ստացվի, քան մինչև զեկույցը լսելը:
![]() |
![]() |
![]() |
– Ինչքանո՞վ են հրատապ Ձեր ընտրած թեմաները և մատուցման ի՞նչ մեթոդով եք աշխատում:
– Սրտանոթային համակարգի խնդիրները շարունակում են մնալ մահացության առաջին պատճառը: Ամեն օր հազարավոր մարդիկ մահանում են սրտային հիվանդություններից: Բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք, անպակաս են բժշկի՝ մասնավորապես թերապևտի առօրյա աշխատանքից: Շատ կարևոր է մատուցման ձևը: Բոլորովին նոր մեթոդ եմ մշակել, որը բժիշկների ուշադրությունը գրավում ու պահպանում է մինչև զեկույցի ավարտը: Ես ոչ միայն պատմում եմ, այլև օրինակներ եմ բերում, տեսանյութեր եմ պատրաստում: Չեմ ծանրաբեռնում բժիշկներին վիճակագրությամբ ու ավելորդ փաստագրությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտակար չեն բժշկին իր աշխատանքի մեջ: Իմ զեկույցներում շատ են գաղտնիքները, բանալիները, որոնք օգնելու են նրանց բարդ իրադրություններում:
![]() |
![]() |
![]() |
Իլյա Եգորովի խոսքերը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:
– Հյուրի անունը դեռ չհայտարարված, բժիշկներին կոնֆերանսին մասնակցելու հրավեր էինք ուղարկել: Հետաքրքիր էր, որ շատ բժիշկներ առաջարկել էին հենց Իլյա Եգորովին հրավիրել, որովհետև տպավորված էին նրա հետ 2 տարի առաջ տեղի ունեցած հանդիպումից: Նա կարողանում է կառավարել դահլիճը, հրաշալի հռետոր է: Բացի այդ, նա լավ գիտի «Գեդեոն Ռիխտեր» ընկերության դեղամիջոցների կիրառության մասին, նրանց ապացուցողական հիմքի մասին:
– Ի՞նչ դեղամիջոցներ ներկայացրեց Գեդեոն Ռիխտերը 2-օրյա կոնֆերանսի թեմաներում:
– Սրտանոթային համակարգի խնդիրներին վերաբերող խոսել ենք ստատիններից «Մերտենիլի» մասին և անգիետենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչ «Դիրոտոնի» մասին: Ցավերին վերաբերող զեկույցներում ներկայացրել ենք ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ և, մասնավորապես, մեր բրենդային դեղամիջոցը՝ «Աէրտալը»: Վիրուսների և իմունիտետի մասին զեկույցում ներկայացրել ենք «Գրոպրինոսին» դեղամիջոցը, որը շատ հայտնի է թերապևտներին և մանկաբույժներին: Բժիշկ Եգորովը բրոնխիալ ասթմայի մասին զեկույցում պատմել է բուժման նոր մոտեցումների մասին, որի գործընթացում կարևորված է մոնտելուկաստ պարունակող «Սինգլոն» դեղամիջոցը:
05.03.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






