Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ

Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ

Մարտի 3-ին և 4-ին Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպեց երկօրյա կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի Բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ. Իլյա Եգորովի մասնակցությամբ:

 

«Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա» խորագրով կոնֆերանսին բժիշկ Իլյա Եգորովը ներակայացավ մի քանի զեկույցներով.


1. «Սիրտ-անոթային համակարգի խնդիրները թերապևտի գործնական աշխատանքում»
2. «Մեջքի ցավեր. ընդհանուրից՝ մասնակին»
3. «Ազատ շնչառության գինը»
4. «Եվ հավերժ պայքար, հանգիստը միայն երազել կարելի է»

Մոսկվայի քաղաքապետարանի Բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ. Իլյա Եգորով–   Բժիշկ Եգորով, սա մեր երկրորդ հանդիպումն է: Առաջին անգամ Ձեր զեկույցներով մեծ տպավորություն եք թողել մեր բժիշկների վրա: Այս հանդիպմանն ի՞նչ թեմաներ էիք պատրաստել:


–   Ամեն անգամ մեծագույն հաճույք եմ ստանում նրանց ոգևորված աչքերը տեսնելով: Ինքնաթիռից իջնելիս արդեն իմ ու կնոջս դեմքին ժպիտ է հայտնվում, որովհետև մենք Հայաստանում ենք: Այստեղ ամեն ինչն է մեզ տպավորել՝ ընդունելությունը, բժիշկների պատրաստակամությունն ու գիտելիքները: Այս անգամ 2-օրյա հանդիպումներ էին հայ բժիշկների հետ: Ներկայացրեցի միանգամայն տարբեր թեմաներ՝ սիրտ-անոթային համակարգի խնդիրներից մինչև մեջքի ցավեր ու ասթմա:


–   Բժշկական կոնֆերանսներ, ինչպես գիտենք, հաճախ են կազմակերպվում: Ինչքանո՞վ են դրանք պրակտիկապես օգնում բժշկին:


–   Ամեն ինչ կապված է մատուցման ձևից: Այո՛, այսօր շատ են կոնֆերանսներ կազմակերպվում, որոնք, ինչքան էլ անհարմար է ասել, մեծ մասսամբ պետքական չեն: Սարսափում ես, երբ զեկույցի ընթացքում ննջող դեմքեր ես տեսնում: Դրա համար կոնֆերանսները երբեք ինքնանպատակ չպետք է լինեն: Ինչ-որ բան բժշկի գիտելիքներում պետք է ավելանա, ինչ-որ բան նրա պրակտիկայում պետք է ավելի հեշտ ստացվի, քան մինչև զեկույցը լսելը:

 

Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ


–   Ինչքանո՞վ են հրատապ Ձեր ընտրած թեմաները և մատուցման ի՞նչ մեթոդով եք աշխատում:


–   Սրտանոթային համակարգի խնդիրները շարունակում են մնալ մահացության առաջին պատճառը: Ամեն օր հազարավոր մարդիկ մահանում են սրտային հիվանդություններից: Բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք, անպակաս են բժշկի՝ մասնավորապես թերապևտի առօրյա աշխատանքից: Շատ կարևոր է մատուցման ձևը: Բոլորովին նոր մեթոդ եմ մշակել, որը բժիշկների ուշադրությունը գրավում ու պահպանում է մինչև զեկույցի ավարտը: Ես ոչ միայն պատմում եմ, այլև օրինակներ եմ բերում, տեսանյութեր եմ պատրաստում: Չեմ ծանրաբեռնում բժիշկներին վիճակագրությամբ ու ավելորդ փաստագրությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, օգտակար չեն բժշկին իր աշխատանքի մեջ: Իմ զեկույցներում շատ են գաղտնիքները, բանալիները, որոնք օգնելու են նրանց բարդ իրադրություններում:

 

Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ թերապիա. Իլյա Եգորովի հանդիպումը հայ բժիշկների հետ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան Մոսկվայի քաղաքապետարանի Բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ բ.գ.դ. Իլյա Եգորով


Իլյա Եգորովի խոսքերը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:


«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Հյուրի անունը դեռ չհայտարարված, բժիշկներին կոնֆերանսին մասնակցելու հրավեր էինք ուղարկել: Հետաքրքիր էր, որ շատ բժիշկներ առաջարկել էին հենց Իլյա Եգորովին հրավիրել, որովհետև տպավորված էին նրա հետ 2 տարի առաջ տեղի ունեցած հանդիպումից: Նա կարողանում է կառավարել դահլիճը, հրաշալի հռետոր է: Բացի այդ, նա լավ գիտի «Գեդեոն Ռիխտեր» ընկերության դեղամիջոցների կիրառության մասին, նրանց ապացուցողական հիմքի մասին:


–   Ի՞նչ դեղամիջոցներ ներկայացրեց Գեդեոն Ռիխտերը 2-օրյա կոնֆերանսի թեմաներում:


–   Սրտանոթային համակարգի խնդիրներին վերաբերող խոսել ենք ստատիններից «Մերտենիլի» մասին և անգիետենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչ «Դիրոտոնի» մասին: Ցավերին վերաբերող զեկույցներում ներկայացրել ենք ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ և, մասնավորապես, մեր բրենդային դեղամիջոցը՝ «Աէրտալը»: Վիրուսների և իմունիտետի մասին զեկույցում ներկայացրել ենք «Գրոպրինոսին» դեղամիջոցը, որը շատ հայտնի է թերապևտներին և մանկաբույժներին: Բժիշկ Եգորովը բրոնխիալ ասթմայի մասին զեկույցում պատմել է բուժման նոր մոտեցումների մասին, որի գործընթացում կարևորված է մոնտելուկաստ պարունակող «Սինգլոն» դեղամիջոցը:

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները Մոսկվայի քաղաքապետարանի Բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ բ.գ.դ. Իլյա Եգորովի հետ

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ