Իրադարձություններ Հայաստանում
Այսուհետ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կգործի սննդի կետ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացվեց սննդի կետ, որտեղ կմատուցվի միմիայն բարձրակարգ և թարմ սնունդ: Վերոնշյալը կարևորվում է համոզիչ փաստով. բժիշկ-սննդաբանների կողմից յուրաքանչյուր հիվանդի համար նախատեսված հատուկ սննդակարգով ճաշացանկը, խնամակալներին ավելորդ հոգսերից ազատելուց զատ, կնպաստի հիվանդների բուժման արդյունավետությանը:
«Ճաշարանում կարող են սնվել ո՛չ միայն հիվանդները, այլ նաև բուժաշխատողները: Անշուշտ, այստեղ չեն մատուցվի ռեստորանային ճաշացանկերին բնորոշ ուտեստներ, առավել նախատեսված են ապուրների բազմազանություն, աղցանների հարուստ տեսականի և բուժական ու առողջ սննդի ցանկը հավելող տարատեսակ սննդամթերք...»,- տեղեկացրեց սննդի կետի պատասխանատու Կարինե Գևորգյանը:
«Յուրաքանչյուր սննդատեսակ պատրաստվելու է միայն թարմ սննդամթերքից, ինչի որակական հատկանիշներին կհետևի շեֆ-խոհարար Կարինե Վիրաբյանն, ով խոհարարական ոլորտում ունի երկար տարիների փորձ»,- ասաց տիկին Գևորգյանը:
Պարզեցինք ո՛չ պակաս կարևոր մեկ փաստ ևս՝ գները սննդի կետում կլինեն մատչելի, առավելապես հարմարեցված տարբեր սոցիալական խավերի և յուրաքանչյուր հիվանդի համար:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կարևորեց բժշկական կենտրոնում սննդի կետ ունենալու գաղափարը:
«Իզմիրլյան բժշկական կենտրոնը սննդի կետ չի ունեցել: Արդի բժշկական կենտրոնների համար կարևորված է հիվանդներին տեղում դիետիկ սննդով ապահովելու փաստը, ինչը հնարավորություն է ընձեռում բուժական սննդակարգը համակցելու բուժական միջամտություններին, որի կարևորությունն անհերքելի է: Թվարկեմ բոլորիս հայտնի փաստեր. հիվանդանոցում բուժման գործընթացում հիվանդը մի կողմից զրկվում է ընտանեկան հարմարավետությունից, մյուս կողմից՝ կարիք ունի հատուկ սննդակարգի, ավելին՝ հիվանդը ոչ միշտ է տեղեկացված, թե ինչպես սնվել այս կամ այն հիվանդության ժամանակ:
Թվարկածս անվիճելիորեն կարևորում է հիվանդներին գրագետ սննդակարգով ապահովելու անհրաժեշտությունը, ինչն, անշուշտ, կբարձրացնի նաև բուժօգնության որակը: Չմոռանանք հիշել, որ նման մոտեցումը հիվանդին և նրա հարազատներին կձերբազատի այնպիսի ոչ հաճելի պարտականություններից, ինչպիսիք են տանը սնունդ պատրաստելն ու հիվանդանոց տեղափոխելը»,- ընդգծեց Ա. Չարչյանը:
«Աշխարհի լավագույն կլինիկաներում հիվանդների համար նախատեսված են սննդի կետեր: Մենք այսօր ձգտում ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը յուրաքանչյուր գործառույթում՝ հասնելու համաշխարհային չափանիշներին»,- կարևորեց զրուցակիցը:
![]() |
Ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն, ով նույնպես ներկա էր բացման արարողությանը, հետևյալն ասաց.
«Վստահորեն կարող եմ ասել, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը հանրապետության լավագույն կլինիկաներից է: Ներկայում արդիական շնչով վերանորոգված կառույցը հագեցած է լավագույն սարքավորումներով, որտեղ աշխատում են հանրապետության լավագույն մասնագետներ: Այսօր հօգուտ հիվանդի այստեղ լուծում են գտնում նաև խնդիրներ որոնք չեն համարվում անհրաժեշտված, և կարող են իրենց թույլ տալ միայն բուժական ծառայություններով առավել կայացած կլինիկաները»,- նշեց պարոն Հակոբյանն ու հավելեց, որ բոլոր առումներով այն դրական նախաձեռնություն է, և համոզված է, որ նման պայմանները կնպաստեն՝ հիվանդին արագ ոտքի կանգնելու:
03.03.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

