Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հիմնանորոգվել է Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը

ՀՀ ԱՆ. Հիմնանորոգվել է Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եղավ Մեծամորի բժշկական կենտրոնում: Նախարարին ներկայացվեցին կենտրոնի պոլիկլինիկական հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները: 

 

2013թ. Համաշխարհային բանկը համաձայնել էր Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածի արդիականացումն ընդգրկել «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրում: Պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Ընդհանուր առմամբ, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգման համար ներդրվել է շուրջ 36 մլն դրամ, որից 34մլն-ը` շինարարության և շուրջ 1մլն-ը` նախագծանախահաշվային աշխատանքների համար: 

 

Այժմ ընթացքում է պոլիկլինիկայի բժշկական սարքավորումների և կահույքի ձեռք բերման գործընթացը, ինչի համար նախատեսվում է ներդնել շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար: Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկան կունենա 20 առանձին սենյակ, որոնցում կտեղակայվեն առողջության առաջնային պահպանման մասնագետները, նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը, ինչպես նաև սպասասրահը: Այս կառուցվածքը հնարավորություն կընձեռի բնակչությանը տրամադրելու որակյալ և համալիր բժշկական ծառայություններ: 

 

Արմեն Մուրադյանը շրջեց նաև Մեծամորի բժշկական կենտրոնի այլ բաժանմունքներով: Նշվեց բժիշկ-համաճարակաբանի հաստիքի անհրաժեշտությունը: Այցելած բոլոր բժշկական կենտրոններում նախարարը կարևորեց ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությունը գործող իրավական ակտերին և նորմերին, այնպես էլ հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների պատշաճ գործունեությունը։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ