Իրադարձություններ Հայաստանում
Երևանի Մխ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանում բացվեց էլեկտրոնային գրադարանի նոր սրահը
Փետրվարի 17-ին (ս.թ.) Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) այսօր էլեկտրոնային գրադարանի սրահիհանդիսավոր բացումն էր: 80-ից ավելի համակարգչով հագեցած նոր սրահը մեծ հնարավորություններ է խոստանում բուհի ուսանողներին: Այսուհետ ԵՊԲՀ ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու անվճար ու հասանելի էլեկտրոնային գրականությունից, տարբեր ծրագրերի միջոցով ավելի գործնական դարձնելու առարկայի տեսությունը: Ներդրված տեխնիկան թույլ կտա նաև ամբողջովին մեքենայացված համակարգ տեղափոխել նաև քննական գործընթացը:
Ընդունելության քննությունները մի օր կանցկացվեն բացառապես էլեկտրոնային համակարգով. ԿԳՆ Արմեն Աշոտյան
ԵՊԲՀ էլեկտրոնային գրադարանի սրահի բացմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նաև առաջիններից մեկը դարձավ, ով փորձարկեց էլեկտրոնային թեստերից մեկը: Լրագրողների հետ զրույցում նախարարն առանձնացրեց սրահի կարևորագույն գործառույթները. «էլեկտրոնային լսարանը սովորողների համար հնարավորություն է՝ ընդլայնելու էլեկտրոնային կրթական պաշարների մուտքը: Լավ գիտենք, որ ամբողջ աշխարհը ձգտում է քննական գործընթացում մարդկային գործոնի հնարավոր նվազեցմանը: Այսօր ԵՊԲՀ-ն ներդնում է ամբողջ աշխարհում ընդունված մի համակարգ, որ թույլ է տալու քննությունների ընթացքը կառավարել բացառապես համակարգչային միջամտությամբ: Այս համակարգը թույլ կտա մեզ կանխել նաև մարդկային գործոնի առկայությունից բխող կոռուպցիան»:
![]() |
![]() |
![]() |
Արմեն Աշոտյանը նաև հույս հայտնեց, որ «մի գեղեցիկ օր» ընդունելության քննությունները ևս երեխաները կհանձնեն բացառապես առանց մարդկային միջամտության, համակարգիչների առջև՝ առ-ցանց համակարգով: «Մի գաղտնիք բացեմ: Արդեն հետազոտություն ենք իրականացրել համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ և եկել այն եզրակացության, որ ընդունելության քննությունները էլեկտրոնային համակարգով հանձնելու համակարգի ներդրումը Հայաստանում իրատեսական է: Ֆինանսական տեսանկյունից մենք ունենք խնդիրներ, քանի որ ըստ հետազոտության՝ մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պետք, որպեսզի այդ համակարգն ամբողջովին ներդրվի»:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կարծում է, որ էլեկտրոնային գրադարանը կթեթևացնի դասախոսների աշխատանքը. «Ստեղծվելու են համակարգչային սցենարներ՝ ուսումնական և քննական գործընթացն ուսանողների համար ավելի հետաքրքիր դարձնելու համար: Ներկայումս էլեկտրոնային գրադարանը ներառում է միջազգային գրականության հայալեզու բազայի տեղեկատվական 1 մլն միավոր»:
Ի դեպ, այսպիսի ևս մեկ սրահ արդեն մեկ տարի է, ինչ գործում է ԵՊԲՀ-ում: Ինչպես իր խոսքում նշեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը, մեկ անգամ չէ, ինչ արձանագրում ենք, որ ԵՊԲՀ-ն կրթական նորագույն տեխնոլոգիաների ներմուծողներից է:
![]() |
![]() |
![]() |
18.02.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





