Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ռենտգեն-համակարգչային տոմոգրաֆիայի բացառիկ սարք` Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ռենտգեն-համակարգչային տոմոգրաֆիայի բացառիկ սարք` Հայաստանում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում այսուհետև կգործի ռենտգեն-համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից, գերհզոր սարք, որն արագացնում է ախտորոշման գործընթացը` հնարավորություն ընձեռելով բարձրացնել հիվանդի բուժման արդյունավետությունը: 

 

«Թոշիբա» ընկերության Aquinilion ONE սարքի գործարկմանը մասնակցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Մասնագետները ներկայացրին Հայաստանում առաջին անգամ ներդրվող բացառիկ այս սարքի հնարավորություններն ու առավելությունները: Սարքը թույլ է տալիս իրականացնել օրգանի ծավալուն սկանավորում` (գլխուղեղ, սիրտ, լյարդ և այլն) ստանալով մանրակրկիտ անատոմիական տեղեկատվություն: Այս համակարգի կիրառումը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել հիվանդին` խուսափելով այլ հետազոտությունների անհրաժեշտությունից, ինչպես նաև ժամանակին սկսել բուժման ընթացքը` կրճատելով հիվանդի գտնվելը ստացիոնար պայմաններում: Մասնագետների գնահատմամբ` այն ոչ միայն նպաստում է բուժման մեթոդի ճշգրիտ ընտրությանը, այլև երբեմն էլ հիվանդի կյանքը փրկելուն: 

 

«Տեխնիկական հնարավորություններով այս սարքը բացառիկ է հանրապետությունում: Այն գերթե 4 անգամ գերազանցում է մեր ունեցած սարքերըˋ0.3 վայկյանում իրականացնելով շուրջ 640 շերտագրում: Փաստացի սա նոր նշաձող է ախտորոշման ոլորտում, որն, անշուշտ, կազդի առողջապահական ծառայությունների որակի վրա, պահանջ կձևավորի, որպեսզի հայաստանյան շուկա նորանոր տեխնոլոգիաներ ներմուծվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մուրադյանը: 

 

Նա ընդգծեց, որ եթե նախկինում մեր քաղաքացիները որոշ հետազոտություններ անցնելու համար մեկնում էին հարևան երկրներ, ապա այս ռենտգենային-համակարգչային տոմոգրաֆիայի սարքի ներդրումը հնարավորություն կընձեռի անհրաժեշտ հետազոտություններն անցնել Հայաստանում: 

 

Շերտագրման սարքը թույլ է տալիս արագ և ճշգրիտ, կրճատելով ճառագայթման հնարավորությունը, ախտորոշել հիվանդին` խուսափելով այլ հետազոտությունների անհրաժեշտությունից, ինչպես նաև ժամանակին սկսել բուժման ընթացքը` կրճատելով հիվանդի գտնվելը ստացիոնար պայմաններում: Մեր առաջին անգամ գործարկվող այս սարքը հեղափոխել է ախտորոշման և բուժման համակարգը, քանի որ հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ հետազոտությունները կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում: 

 

ՀՀ առողջապահության նախարարը հայտնեց, որ համապատասխան նորմատիվային ակտով հանրապետությունում կիրառվող բոլոր ռադիոլոգիական մեթոդները պետք է սահմանափակվեն և կատարվեն միայն բժշկի կողմից տրվող ուղեգրի հիման վրա: 

 

«Անվերահսկելի ռադիոլոգիական հետազոտություններն վաղ թե ուշ հանգեցնելու են ուռուցքային հիվանդությունների աճի»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, նա նշեց, որ ապագայում ամեն հինգերորդ քաղցկեղի դեպք կարող է պայմանավորված լինել չհիմնավորված ռադիոլոգիական հետազոտություններով, որոնք կարգավորող նորմատիվային փաստաթղթերը արդեն պատրաստման փուլում են:

 

Նրա խոսքով` կդիտարկվի շերտագրման նոր սարքով հետազոտություն անցնելը պետական պատվերի շրջանակում ընդգրկելու հնարավորությունըˋ այն սոցիալապես անպահով խավերին հասանելի դարձնելու համար:

 

ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացավ նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերջերս գործարկված գերմանական «Սիմենս» ընկերության արտադրության անգեոգրաֆ սարքի աշխատանքին: Նման սարքեր գործում են հանրապետության 11 բժշկական կենտրոններում, որոնք թույլ են տալիս կատարել ներանոթային վիրահատական միջամտություններ` ապահովելով որակական նոր և բարձր մակարդակ ինվազիվ սրտաբանության բուժական մեթոդներում: 

 

Նախարարը նշեց, որ հաշվի առնելով անգեոգրաֆ սարքի հաջողությամբ ներդրումը և առողջապահության ոլորտում հանրապետական բժշկական կենտրոնի երկարամյա փորձը, հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների առաջին առամսյակի ավարտից հետո կենտրոնը ևս կարող է միանալ ծրագրում ընդգրկված չորս երևանյան և երկու մարզային կլինիկաներին: Կյանք փրկող կարևոր այս ծրագրում նոր կենտրոններ ներգրավելը կապահովի աշխարհագրական մատչելիություն: 

 

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ բժշկական նորագույն սարքերի ներդրման անհրաժեշտությունը ժամանակի պահանջն է:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ