Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առողջապահության փոխնախարար է նշանակվել Գագիկ Միրիջանյանը

ՀՀ ԱՆ. Առողջապահության փոխնախարար է նշանակվել Գագիկ Միրիջանյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2015 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

 

Գագիկ Միրիջանյանը ծնվել է 1981թ. Երևանում: Սովորել է Լ.Ն. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը (1998-2004թթ.): Այնուհետև կրթությունը շարունակել է նույն բուհի կլինիկական օրդինատուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպիչ մասնագիտությամբ:

 

Աշխատանքային գործունեություն

 

2005-2008 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի լաբորանտ: 

 

2008-2011 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի ասիստենտ:

 

2011- 2012 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական հաստատությունների կառավարման և բժշկական իրավունքի ամբիոնի ասիստենտ:

 

2012-2013 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ:

 

2013-2014 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 

 

«Առողջապահության կառավարում» հետբուհական գիտակրթական կուրսի դոցենտ:

 

01.09.2014թ. -ից առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ:

 

2010-2011թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան:

 

2011-2013թթ. – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժօգնության որակի վերահսկման բաժնի պետ:

 

17.04.2013թ.-ից առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար:

 

08.01. - 09.06.2014թթ. «Հանուն կյանքի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

 

09.06.2014թ. –ից առ այսօր «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

 

Այլ տվյալներ

 

2009թ. դեկտեմբեր Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահութայն ազգային ինստիտուտ` թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճանի շնորհումով:

 

2012թ. մայիս Երևան, Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարան՝ գիտական խորհուրդի կողմից դոցենտի կոչում շնորհել:

 

44 հոդվածի և 5 մեթոդական ձեռնարկի հեղինակ, 29 միջազգային և տեղական գիտական կոնֆերասների մասնակցություն:

 

06.05.2014 թ. –ից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտագորդինացիոն խորհուրդի թիվ 4 նիստի որոշումով հաստատատել ԺԴ.00.17. «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ դոկտորական ատենախոսության հայցորդ:

 

Վերապատրաստման դասընթացներ 

 

17.05-28.05.2010թ. Մոսկվա, Ի.Մ.Սեչինովի անվան պետական բժշկական ակադեմիա` վերապատրաստման դասընթացներ` «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում»:

 

28.04.-09.05.2014թ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանիվերապատրաստման դասընթացներ`«Դասախոսների որկավորման բարձրացում»:

 

Պարգևներ

 

15.01.2014թ. ՀՀ Պաշտպանության նախարարի №23 հրամանի ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության և գիտության զարգացման համար պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Զինանշան» հուշամեդալով:

 

07.07.2014թ. Համազգային վստահություն «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ» մրցանակաբաշխությանը փորձագիտական գնահատման և ԶԼՄ-ների կոնտենտ-անալիզի արդյունքում արժանացել է՝«Բարձրագույն մասնագիտական կրթության տարվա կազմակերպիչ»:

 

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ