Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումը` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումը` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր, որը միտված է երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել կանոնակարգված կազմակերպելուն: Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարվեց «Երկրապահ Կամավորականների Միության» օրհներգով և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյան օրհնությամբ:

 

ՀՀ առոջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին շեշտեց, որ թե՛ ռազմադաշտում, թե՛ խաղաղ պայմաններում բուժաշխատողները մշտապես եղել են Հայոց ազգային բանակի, երկրապահ կամավորականների կողքին են: 

 

«Անուրանալի է ձեր դերակատարումը մեր երկրի անկախության ձեռքբերման, բանակի կայացման, Արցախյան գոյամարտում, սահմանների պաշտպանության գործում: Որպես նախարար իմ պարտքն եմ համարում նշել, որ այս հուշագրի ստորագրումով, ոչ թե նոր էջ է բացում, այլ հաստատվում են ավանդաբար եղած մոտեցումներն ու հարաբերությունները»,- նշեց Արմեն Մուրադյանը: 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին համալիր աջակցություն կցուցաբերի երկրապահ կամավորականններին և նրանց ընտանիքի անդամներին բուժօգնություն` ներառյալ դժվարամատչելի հետազոտություններ և սրտի վիրահատություններ իրականացնելու նպատակով բաց դռների օրեր կազմակերպելու համար։ 

 

Նախարարը անդրադարձավ նաև առողջ ապրելակերպի քարոզման,ծխախոտի դեմ պայքարին, համատեղ հանրային առողջապահական ծրագրերի իրականացման կարևորությանը` հիշեցնելով, որ առողջությունը բացարձակ արժեք է: 

 

«Կորևոր է առողջ մարմնում առողջ հոգի դաստիարակել»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` շնորհավորելով բոլորին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Նա առանձնահատուկ շնորհավորեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր փառապանձ բանակի կազմավորման տարիներին ազվաբարո աշխատանք են կատարել: 

 

Իր խոսքն ուղղելով եռասերունդ երկրապահներին` «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը նշեց, որ երկրի կայունացմանը ուղեկցել է նաև բժշկության զարգացումը:

 

Նա հիշեց, թե ինչպես Հայաստանի և Արցախ բժիշկները պատերազմի ժամանակ 24 ժամ ոչ միայն բարձր մակարդակով կատարել են իրենց մասնագիտական պարտականություններն, այլև եղել են հայ ժողովրդի լավագույն մարտիկները: 

 

Ազատամարտիկներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործում նա կարևորեց մասնավորապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դերն ու անձնակազմի երկարամյա աշխատանքը: 

 

ՀՀ բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի կողմից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արժանացավ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալի:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ