Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Նախարարը հանդիպել է Oնտարիոյի հայ-կանադական բժշկական միության նախագահին

ԼՂՀ ԱՆ. Նախարարը հանդիպել է Oնտարիոյի հայ-կանադական բժշկական միության նախագահին

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Oնտարիոյի հայ-կանադական բժշկական միության (ACMAO) նախագահ Անի Հասերջյանին և Արցախում գործունեություն ծավալած «Ձեռք-ձեռքի» հասարարական կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:

   Նախարարը ողջունելով հյուրերին նշել է, որ բարձր է գնահատում միության կողմից նախաձեռնած և «Ձեռք-ձեռքի» հասարարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները:

   Անի Հասերջյանը նախարարին է ներկայացրել իրենց կողմից կատարած աշխատանքները, մասնավորապես երեխաների շրջանում բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելմանը միտված միջոցառումները:

  Կարևորելով հատկապես վերոնշյալ աշխատանքները, հյուրը Հարություն Քուշկյանին առաջարկել է զանգվածային լրատվության` մասնավորապես հեռուստատեսության միջոցով երիտասարդ մայրիկների համար պատրաստել և եթեր հեռարձակել ուսուցողական հաղորդումներ երեխաների բերանի խոռոչի խնամքի վերաբերյալ: Անի Հասերջյանը հավելել է, որ այդ ամենը պետք է նախատեսել նախադպրոցական տարիքից:

 Նախարար Քուշկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր նախաձեռնություններին, մասնավորապես առողջ ապրելակերպի քարոզմանը, նպաստել ծրագրերի իրականացմանը:

   Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնած հուլիսի 2-4-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի բժշկական IV-րդ միջազգային կոնգրեսի մասին, նախարարը պատրաստակամություն է հայտնել ԼՂՀ առողջապահության նախարարարության պաշտոնական պատվիրակության մասնակացության և կոնգրեսի աշխատանքները նաև Արցախում կազմակերպելու վերաբերյալ:

 Հանդիպման ավարտին ԼՂՀ առողջապահության նախարարության հետ երկարամյա, արդյունավետ և շարունակական համագործակցության համար Օնտարիոյի հայ-կանդական բժշկական միությանը, ի դեմս` Անի Հասերջանին, Հարություն Քուշկյանը շնորհակալագիր է հանձնել:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ