Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՏՄ մասնակիցները դեղորայքի և բուժսարքավորումների միասնական շուկա կստեղծեն. ՌԴ ԱՆ. artsakhpress.am

ԵՏՄ մասնակիցները դեղորայքի և բուժսարքավորումների միասնական շուկա կստեղծեն. ՌԴ ԱՆ. artsakhpress.am

ԵՏՄ–ի մասնակիցները դեղորայքի և բուժսարքավորումների միասնական շուկա կստեղծեն, երեքշաբթի հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ստորագրվել է ԵՏՄ–ի շրջանակում դեղորայքի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների համաձայնագիրն ու ԵՏՄ–ի շրջանակում բուժսարքավորումների (բժշկական նշանակության իրեր և բուժտեխնիկա) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների համաձայնագիրը», – հայտարարել է Սալագայը։

 

Նրա խոսքով` համաձայնագրերի հիմնական նպատակն է ստեղծել իրավական հիմք` ԵՏՄ–ի շրջանակում դեղորայքի և բժշկական իրերի ընդհանուր շուկա գործարկելու համար։

 

«Համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2016թ.–ի հունվարի 1–ից, իսկ մինչ այդ կմշակվեն միասնական շուկայի գործունեության համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերը», – տեղեկացրել է նա։

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ