Իրադարձություններ Հայաստանում
Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը

Դեկտեմբերի 19-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան գումարեց իր երկրորդ տարեկան համաժողովը: 2013թ. դեկտեմբերից գործում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան: Հիմնադրման առիթով գումարած 1-ին համաժողովը նվիրված էր վերարտադրողական առողջությանն ու ուրոլոգիայի հրատապ խնդիրներին:
Այս տարի երիտասարդ բժիշկները համաժողովի ընթացքում քննարկեցին մետաբոլիկ համախտանիշը՝ «Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» խորագրով:
Համաժողովի և մեկամյա ասոցիացիայի մասին զրուցեցինք Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:
– Գևորգ, ինչո՞վ էր պայմանավորված համաժողովի թեմայի ընտրությունը:
– Ինչպես արդեն գիտեք, խոսեցինք մետաբոլիկ համախտանիշի մասին: Սա լուրջ ու բավականին տարածված առողջապահական խնդիր է ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այսօր փորձեր են արվում առողջ ապրելակերպը դարձնել ակտուալ, սակայն, եթե պարզապես նայենք մեզ շրջապատող մարդկանց, կտեսնենք, որ ավելի շատ գերակշռում են գերքաշ ունեցող մարդիկ, քան, օրինակ, սպորտային կառուցվածք ունեցողները:
– Բացի այն, որ համաժողովն ամփոփում է ասոցիացիայի 1-ամյա գործունեությունը, ի՞նչ նպատակ ունի նրա գիտական մասը:
– Մենք փորձում ենք զգուշացնել, տեղեկացնել մեր ժողովրդին և առողջապահական համակարգին, առկա խնդիրների, հնարավոր ռիսկերի ու բարդությունների մասին: Մետաբոլիկ համախտանիշը 3 կոմպոնենտների համադրում է` շաքարային դիաբետ, ռեցիդիվ ֆունկցիա, զարկերակային գերճնշում: Այդ պատճառով էլ կազմակերպել ենք մուլտիդիսցիպլինար համաժողով, որտեղ ելույթ ունեցան մետաբոլիկ համախտանիշի հետ առօրյա աշխատանքում առնչություն ունեցող երիտասարդ մասնագետները: Հարցը հնչելի դարձնելուց զատ՝ փորձում ենք նաև լուծումներ առաջարկել:
![]() |
![]() |
![]() |
– Ամփոփելով ասոցիացիայի գործունեությունը, ի՞նչ արդյունքներ ունեք:
– Ընդամենը մեկ տարվա պատմություն ունի մեր ասոցիացիան, բայց այս կարճ ժամանակամիջոցում, այս համաժողովը կազմակերպելուց զատ, իրականացրել ենք ևս 2 համաժողով, հասցրել ենք իրականացնել «Օգնության ձեռք» նախագիծը: Ունենք նաև բարեգործական ծրագիր Կարմիր Խաչի հետ համատեղ: Իհարկե՛, իրականացվել են նաև փոքր ծրագրեր` կապված ախտորոշումների, բուժական ծրագրերի հետ: Չնայած ասոցիացիան նորաստեղծ է, աշխատում ենք սեղմ ու ծանրաբեռնված գրաֆիկով: Հենց աշխատանքին ապավինելով, զարգացնելու ենք մեր ծրագրերն ու ձեռք բերելու նորանոր համագործակցություններ:
![]() |
![]() |
![]() |
– Որպես երիտասարդ բժիշկներին համախմբող, կարծում եմ, լավատեղյակ կլինեք, թե ինչ խնդիրներ ունեն նրանք մեր առողջապահական համակարգում:
– Սուբյեկտիվ հարց է: Ինձ համար, գուցե, արտասահմանում վերապատրաստումներ անցնելու հաճախականությունից բացի այլ խնդիր չկա, բայց մեր երիտասարդ բժիշկներից շատերն ունեն առողջապահական համակարգում կայացման խնդիր: Նրանք չունեն հարթակ, որի վրա ցուցաբերեն իրենց հմտությունները, իրենց հասարակական ակտիվությունը նախաձեռնեն: Մենք միշտ հորդորում ենք երիտասարդ բժիշկներին՝ սովորել ուսուցիչներից, ընդօրինակել նրանց փորձը, բայց գալիս է պահ, երբ պետք է առանձնանալ: Ոչ բոլորն են կարողանում այդ առանձնացման գործընթացը ճիշտ ժամանակին կամզկարեպել կամ, առհասարակ, կազմակերպել:
Համաժողովի բացմանը ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, ով մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության եզրերը:
– Մասնագիտորեն բավականին լավ պատրաստված, լեզուների իմացությամբ, միջազգային փորձին ծանոթ բժշկական նոր սերունդ ունենք: Դեղարտադրողների միությունը միշտ պատրաստ է բազմակողմանիորեն աջակցել նրանց գործունեությունն ավելի ընդլայնելու հատկապես գիտական ուղղությամբ:
– Ինչպե՞ս են դրսևորում մեր երիտասարդ բժիշկները բժշկագիտության մեջ:
– Կոնկրետ օրինակով կասեմ. 5 ամիս հետո տպագրության նախատեսվող մեր ամսագիրը` «Ֆարմա» հանդեսի հաջորդ համարը, նվիրված է լինելու երիտասարդ բժիշկների աշխատանքներին: Ամսագրում տեղ են գտնելու երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամների գիտական հոդվածները, ինչպես նաև հոդվածներ` այսօրվա զեկույցների հիման վրա:
Մեր հաջորդ զրուցակիցը համաժողովի բանախոսներից` Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ, նյարդաբան Անուշ Գասպարյանն է:
– Ես ներկայացրեցի «Մետաբոլիկ համախտանիշի արտահայտությունը նյարդաբանական հիվանդություններում» թեմայով զեկույցը: Խոսեցի զարկերակային հիպերտենզիայի պատճառով առաջացած բարդությունների, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, նաև դեպրեսիաների մասին, քանի որ մետաբոլիկ համախտանիշը համարվում է քրոնիկական, որի գործընթացում դեպրեսիաներն անխուսափելի են:
– Որպես երիտասարդ բժիշկ, ինչ խնդիրներ եք տեսնում մեր առողջապահական համակարգում:
– Առողջապաահական համակարգն այնպիսի կառույց է, որ միշտ ունի համալրման, կարգավորման, բարելավման կարիք: Մասնավորապես, մեր առողջապահական համակարգն ավելի շատ կազմակերպչական խնդիրներ ունի: Երիտասարդ բժիշկների խնդիրները մեծավ մասամբ կապված են լաբորատորիաների, հետազոտման մեթոդների, չգրանցված դեղերի հետ: Քանի որ չունենք համապատասխան միջոցներ՝ լաբորատոր հետազոտության համար, անհրաժեշտ դեղամիջոցներ՝ բուժական գործընթացի համար, արդյունքում ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը չենք կարողանում:
Իր զեկույցի թեման մեզ հետ զրույցում ներկայացրեց նաև երիտասարդ բժիշկ Պավել Սոցկին.
«Ես ներկայացրել եմ թրոմբոֆիլիաների և մետաբոլիկ համաշխատնիշի դերն արատների առաջացման հարցում: Մետաբոլիկ համախտանիշը համարվում է 21-րդ դարի հիվանդություն: Շատ տարածված է նաև թրոմբոֆիլիան, իսկ այս երկու հիվանդությունների զուգակցումը բարձրացնում է ռիսկայնությունը: Իմ թեկնածուական աշխատանքի շրջանակում հետազոտություն ենք իրականացրել 143 կանանց մոտ: Մետաբոլիկ համախտանիշի հետ կապված հայտնաբերվել է ՊԱՅ 1 մուտացիան, որը ռիսկ է թրոմբոզների առաջացման համար: ՊԱՅ մուտացիայի դեպքում կա հետերոզիգոտա և կոմոզիգոտա, այսինքն, այն կարող է լինել ձեռքբերովի` պայմանավորված մետաբոլիկ համախտանիշով, կամ՝ ժառանգական: Ըստ տոկոսային տարածվածության, 80% դեպքերում ՊԱՅ մուտացիաները Հայաստանում հանդիպում են՝ պայմանավորված մետաբոլիկ համախտանիշով, այսինքն` ձեռքբերովի են»:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի սրտաբան Հարություն Հովհաննիսյան.
«Նյութափոխանակության համախտանիշի ֆոնի վրա դիտվող սուր կորոնար համախտանիշն էր իմ զեկույցի թեման` սրտամկանի սուր ինֆարկտ, նախաինֆարկտային վիճակներ, կյանքին սպառնացող իրավիճակներ: Նյութափոխանակությունն ուղիղ կապ ունի սրտամկանի աշխատանքի հետ: Եթե ունենք նյութափոխանակության խանգարում, սրտանոթային հիվանդացության և մահացության ռիսկը 10 անգամ բարձրանում է»:

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն