Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը

Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը

Դեկտեմբերի 19-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան գումարեց իր երկրորդ տարեկան համաժողովը: 2013թ. դեկտեմբերից գործում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան: Հիմնադրման առիթով գումարած 1-ին համաժողովը նվիրված էր վերարտադրողական առողջությանն ու ուրոլոգիայի հրատապ խնդիրներին:

 

Այս տարի երիտասարդ բժիշկները համաժողովի ընթացքում քննարկեցին մետաբոլիկ համախտանիշը՝ «Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» խորագրով: 

 

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ ԳրիգորյանՀամաժողովի և մեկամյա ասոցիացիայի մասին զրուցեցինք Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:


–    Գևորգ, ինչո՞վ էր պայմանավորված համաժողովի թեմայի ընտրությունը:


–    Ինչպես արդեն գիտեք, խոսեցինք մետաբոլիկ համախտանիշի մասին: Սա լուրջ ու բավականին տարածված առողջապահական խնդիր է ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այսօր փորձեր են արվում առողջ ապրելակերպը դարձնել ակտուալ, սակայն, եթե պարզապես նայենք մեզ շրջապատող մարդկանց, կտեսնենք, որ ավելի շատ գերակշռում են գերքաշ ունեցող մարդիկ, քան, օրինակ, սպորտային կառուցվածք ունեցողները:


–    Բացի այն, որ համաժողովն ամփոփում է ասոցիացիայի 1-ամյա գործունեությունը, ի՞նչ նպատակ ունի նրա գիտական մասը:


–    Մենք փորձում ենք զգուշացնել, տեղեկացնել մեր ժողովրդին և առողջապահական համակարգին, առկա խնդիրների, հնարավոր ռիսկերի ու բարդությունների մասին: Մետաբոլիկ համախտանիշը 3 կոմպոնենտների համադրում է` շաքարային դիաբետ, ռեցիդիվ ֆունկցիա, զարկերակային գերճնշում: Այդ պատճառով էլ կազմակերպել ենք մուլտիդիսցիպլինար համաժողով, որտեղ ելույթ ունեցան մետաբոլիկ համախտանիշի հետ առօրյա աշխատանքում առնչություն ունեցող երիտասարդ մասնագետները: Հարցը հնչելի դարձնելուց զատ՝ փորձում ենք նաև լուծումներ առաջարկել:

 

Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյան Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը


–    Ամփոփելով ասոցիացիայի գործունեությունը, ի՞նչ արդյունքներ ունեք:


–    Ընդամենը մեկ տարվա պատմություն ունի մեր ասոցիացիան, բայց այս կարճ ժամանակամիջոցում, այս համաժողովը կազմակերպելուց զատ, իրականացրել ենք ևս 2 համաժողով, հասցրել ենք իրականացնել «Օգնության ձեռք» նախագիծը: Ունենք նաև բարեգործական ծրագիր Կարմիր Խաչի հետ համատեղ: Իհարկե՛, իրականացվել են նաև փոքր ծրագրեր` կապված ախտորոշումների, բուժական ծրագրերի հետ: Չնայած ասոցիացիան նորաստեղծ է, աշխատում ենք սեղմ ու ծանրաբեռնված գրաֆիկով: Հենց աշխատանքին ապավինելով, զարգացնելու ենք մեր ծրագրերն ու ձեռք բերելու նորանոր համագործակցություններ:

 

Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյան Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր. կայացավ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովը


–    Որպես երիտասարդ բժիշկներին համախմբող, կարծում եմ, լավատեղյակ կլինեք, թե ինչ խնդիրներ ունեն նրանք մեր առողջապահական համակարգում:


–    Սուբյեկտիվ հարց է: Ինձ համար, գուցե, արտասահմանում վերապատրաստումներ անցնելու հաճախականությունից բացի այլ խնդիր չկա, բայց մեր երիտասարդ բժիշկներից շատերն ունեն առողջապահական համակարգում կայացման խնդիր: Նրանք չունեն հարթակ, որի վրա ցուցաբերեն իրենց հմտությունները, իրենց հասարակական ակտիվությունը նախաձեռնեն: Մենք միշտ հորդորում ենք երիտասարդ բժիշկներին՝ սովորել ուսուցիչներից, ընդօրինակել նրանց փորձը, բայց գալիս է պահ, երբ պետք է առանձնանալ: Ոչ բոլորն են կարողանում այդ առանձնացման գործընթացը ճիշտ ժամանակին կամզկարեպել կամ, առհասարակ, կազմակերպել:


Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել ԶաքարյանՀամաժողովի բացմանը ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, ով մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության եզրերը:


–    Մասնագիտորեն բավականին լավ պատրաստված, լեզուների իմացությամբ, միջազգային փորձին ծանոթ բժշկական նոր սերունդ ունենք: Դեղարտադրողների միությունը միշտ պատրաստ է բազմակողմանիորեն աջակցել նրանց գործունեությունն ավելի ընդլայնելու հատկապես գիտական ուղղությամբ:


–    Ինչպե՞ս են դրսևորում մեր երիտասարդ բժիշկները բժշկագիտության մեջ:


–    Կոնկրետ օրինակով կասեմ. 5 ամիս հետո տպագրության նախատեսվող մեր ամսագիրը` «Ֆարմա» հանդեսի հաջորդ համարը, նվիրված է լինելու երիտասարդ բժիշկների աշխատանքներին: Ամսագրում տեղ են գտնելու երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամների գիտական հոդվածները, ինչպես նաև հոդվածներ` այսօրվա զեկույցների հիման վրա:


Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ, նյարդաբան Անուշ ԳասպարյանՄեր հաջորդ զրուցակիցը համաժողովի բանախոսներից` Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ, նյարդաբան Անուշ Գասպարյանն է:


–    Ես ներկայացրեցի «Մետաբոլիկ համախտանիշի արտահայտությունը նյարդաբանական հիվանդություններում» թեմայով զեկույցը: Խոսեցի զարկերակային հիպերտենզիայի պատճառով առաջացած բարդությունների, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի,  նաև դեպրեսիաների մասին, քանի որ մետաբոլիկ համախտանիշը համարվում է քրոնիկական, որի գործընթացում դեպրեսիաներն անխուսափելի են:


–    Որպես երիտասարդ բժիշկ, ինչ խնդիրներ եք տեսնում մեր առողջապահական համակարգում:


–    Առողջապաահական համակարգն այնպիսի կառույց է, որ միշտ ունի համալրման, կարգավորման, բարելավման կարիք: Մասնավորապես, մեր առողջապահական համակարգն ավելի շատ կազմակերպչական խնդիրներ ունի: Երիտասարդ բժիշկների խնդիրները մեծավ մասամբ կապված են լաբորատորիաների, հետազոտման մեթոդների, չգրանցված դեղերի հետ: Քանի որ չունենք համապատասխան միջոցներ՝ լաբորատոր հետազոտության համար, անհրաժեշտ դեղամիջոցներ՝ բուժական գործընթացի համար, արդյունքում ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը չենք կարողանում:


Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ Պավել ՍոցկիԻր զեկույցի թեման մեզ հետ զրույցում ներկայացրեց նաև երիտասարդ բժիշկ Պավել Սոցկին

 

«Ես ներկայացրել եմ թրոմբոֆիլիաների և մետաբոլիկ համաշխատնիշի դերն արատների առաջացման հարցում: Մետաբոլիկ համախտանիշը համարվում է 21-րդ դարի հիվանդություն: Շատ տարածված է նաև թրոմբոֆիլիան, իսկ այս երկու հիվանդությունների զուգակցումը բարձրացնում է ռիսկայնությունը: Իմ թեկնածուական աշխատանքի շրջանակում հետազոտություն ենք իրականացրել 143 կանանց մոտ: Մետաբոլիկ համախտանիշի հետ կապված հայտնաբերվել է ՊԱՅ 1 մուտացիան, որը ռիսկ է թրոմբոզների առաջացման համար: ՊԱՅ մուտացիայի դեպքում կա հետերոզիգոտա և կոմոզիգոտա, այսինքն, այն կարող է լինել ձեռքբերովի` պայմանավորված մետաբոլիկ համախտանիշով, կամ՝ ժառանգական: Ըստ տոկոսային տարածվածության, 80% դեպքերում ՊԱՅ մուտացիաները Հայաստանում հանդիպում են՝ պայմանավորված մետաբոլիկ համախտանիշով, այսինքն` ձեռքբերովի են»: 


Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի սրտաբան Հարություն ՀովհաննիսյանՍբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի սրտաբան Հարություն Հովհաննիսյան

 

«Նյութափոխանակության համախտանիշի ֆոնի վրա դիտվող սուր կորոնար համախտանիշն էր իմ զեկույցի թեման` սրտամկանի սուր ինֆարկտ, նախաինֆարկտային վիճակներ, կյանքին սպառնացող իրավիճակներ: Նյութափոխանակությունն ուղիղ կապ ունի սրտամկանի աշխատանքի հետ: Եթե ունենք նյութափոխանակության խանգարում, սրտանոթային հիվանդացության և մահացության ռիսկը 10 անգամ բարձրանում է»:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ