Իրադարձություններ Հայաստանում
«Սեռական առողջության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը ԵՊԲՀ-ում
Դեկտեմբերի 19-ին՝ Երևանի բժշկական համալսարանի 6-րդ լսարանում, կայացել է «Սեռական առողջության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը՝ ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի մատուցմամբ: Ներկա են գտնվել ուսանողներ, լրագրողներ, հյուրեր:
Շահրամանյանի դասախոսությունը հետաքրքիր ընթացք է ունեցել, այն ուղեկցվել է սլայդների ցուցադրմամբ, ուշագրավ օրինակներով, սեռական դաստիարակության տարածված և արմատացած սխալներին:
«Մարդու օրգանիզմն ամոթալի օրգաններ և ֆունկցիաներ չունի: Առաջին հերթին՝ դա վերաբերում է կյանքի վերարտադրմանն առնչվող օրգաններին: Ամոթ կարող են հարուցել միայն սեռական փոխհարաբերությունների անգիտությունն ու նախապաշարմունքները, այսօրինակ հարցերին կեղծ բարեպաշտ մոտեցումները»,- նշել է բժիշկն ու հավելել, որ սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է կազմում, բայց թեմայի անհասանելի լինելու պատճառով տարբերվում է մեծ անորոշությամբ:
«Եթե դաստիարակության այլ ուղղությունները որոշակիորեն արտահայտված են ու կարող են սեփական փորձով ձեռք բերվել, ինչպես նաև շտկվել խորհուրդներով, ապա սեռական դաստիարակությանը վերաբերող շատ հարցեր փակ են:
Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ՝ թեպետ տեղեկատվության դարաշրջանում ենք ապրում և, կարծես թե, այդ առումով սակավություն չկա, այնուամենայնիվ, համաքաղաքացիներից շատերը սեռական կյանքին վերաբերող սխալ պատկերացումներ ունեն: «Երբեմն անպտղության դեպքում, սեռավարակներից պաշտպանվելու համար կիրառվում են մեթոդներ, որոնք կարող են վտանգել սեփական առողջությունը»,- ասել է մասնագետը:
Վ. Շահրամանյանը խոսել է նաև բժշկին չդիմելու, այլ աղբյուրներից օգտվելու, ծանոթների ու հարազատների խորհուրդներին դիմելու մասին, ինչն անթույլատրելի է: Սխալ բուժման հետևանքով մի շարք այլ խնդիրներ կարող են առաջանալ՝ երբեմն անդառնալի հետևանքներով… Սեքսոպաթոլոգը բացատրել է, որ սեռավարակներից շատերն անախտանիշ են ընթանում, ուստի կասկածելի հարաբերությունից հետո հարկ է դիմել սեքսոպաթոլոգի օգնությանն ու անցնել համապատասխան հետազոտություններ: Դասախոսության ընթացքում չի շրջանցվել նաև հիգիենայի կանոնների, ինչպես նաև սեռական ֆունկցիան խթանող հատուկ սննդակարգի մասին տեղեկությունները:
Վ. Շահրամանյանը խորհուրդ է տալիս հրաժարվել անկանոն սնվելու սովորությունից, բացառել օրվա ռացիոնից յուղոտ սննդամթերքը, գազավորված ըմպելիքները, ինչը շատերի համար կենսակերպ է… Փոխարենը պետք է օգտագործել ծովամթերք, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, մեղր և այլն: Ալկոհոլային խմիչքներից խորհուրդ է տալիս կարմիր գինին:
Դասախոսության վերջում տեղի է ունեցել քննարկում: Ներկաները ակտիվորեն հնչեցրել են իրենց հուզող հարցերն ու բժիշկ Շահրամանյանից ստացել մատչելի պատասխաններ: Մեզ հետ զրույցում մասնակիցներից շատերը նշել են, որ այս կարգի դասախոսությունները կարևոր են, հետաքրքիր և ակտուալ:
20.12.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ