Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Միաժամանակ իրենց դռներն են բացել Մարտակերտի շրջանային բուժմիավորման պոլիկլինիկան և Մարտունու շրջանային հիվանդանոցը

ԼՂՀ ԱՆ.  Միաժամանակ իրենց դռներն են բացել Մարտակերտի շրջանային բուժմիավորման պոլիկլինիկան և Մարտունու շրջանային հիվանդանոցը

   ԼՂՀ առողջապահության նախարարության Մարտակերտի շրջանային բուժմիավորման կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և պաշտոնատար այլ անձիք:
   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած և արդի չափանիշներին համապատասխանող բժշկական հաստատությունները մեծապես կնպաստեն առողջապահության զարգացմանը ոչ միայն այդ շրջաններում, այլ նաև ողջ հանրապետությունում` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու շրջաններում բժշկական սպասարկման որակի բարձրացման հիմնախնդիրները:
   Բացման հանդիսավոր արարողությանը շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարերար Ռալֆ Յիրիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:


  Պոլիկլինիկայի շենքի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության բաժնետեր Ռալֆ Յիրիկյանին:
  Այնուհետև ԼՂՀ նախագահն ու մյուս ներկաները շրջել են պոլիկլինիկայի շենքում և ծանոթացել նրա պայմաններին։
   Նշենք, որ պոլիկլինիկայի շենքը, որտեղ գործում է ախտորոշիչ, առաջին բուժօգնության, նեղ մասնագիտական, տեղամասային թերապևտիկ, մանկաբուժական և այլն ծառայություններ, վերակառուցվել է ԼՂՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի համաֆինանսավորմամբ։
     Նույն օրը Մարտունի քաղաքում հանդիսավոր բացվել է նորակառույց շրջանային հիվանդանոցը:
   Բացման խոսքում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ տարվա կարևորագույն ձեռքբերումներից է նորակառույց հիվանդանոցի շահագործումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
    Իր շնորհակալական խոսքում Մարտունու շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գրիգորի Գասպարյանը երախտագիտություն է հայտնել մարտունեցիների երկար տարիների երազանքը իրականություն դառնալու առթիվ:
  Մարտունու շրջանային հիվանդանոցի շենքի շինարարությունը մեկնարկել է 2010 թվականի հոկտեմբերին, այն կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի, «Ղարաբաղ Տելեկոմի» և ԼՂՀ կառավարության միջոցներով:
 Այստեղ կգործեն շտապօգնության, լաբորատոր-ախտորոշիչ, պոլիկլինիկական, մանկական և կանանց կոնսուլտացիոն, ինչպես նաև ստացիոնար մանկաբուժական, վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբարձ-գինեկոլոգիական հիմնական ուղղություններով ծառայությունները:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ