Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հանդիսավորությամբ նշվեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այլ պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ:
«Նորք-Մարաշի» 20-ամյա գործունեության մասին պատմող տեսաֆիլմում կենտրոնի հիմնադիրները` սրտաբան Հրայր Հովակիմյանը և կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, ներկայացրեցին հիվանդանոցի անցած դժվարին, բայց հաջողություններով լեցուն ուղին: Հետադարձ հայացք նետելով` ականատեսները միակարծիք փաստեցին, թե անհավատալի է, որ ժամանակակից այս կլինիկան սկիզբ է դրվել մեր երկրի համար դժվարին տարիներին, մանկական փոքրիկ մի բաժանմունքում՝ ընդամենը 10 մահճակալով: Կարելի է բազմաթիվ նախադրյալներ թվարկել, որոնք սրտաբանական հզոր կենտրոնի կայացման հիմքն են հանդիսացել։ Սակայն ամենից գլխավորը երկու մարդու` Հրայր Հովակիմյանի և Լիդա Մուրադյանի նպատակների ու ջանքերի մեկտեղումն էր։ Կենտրոնը կայացավ ու զարգացավ նրանց և թիմի մեծ կամքի ու անկոտրում համառության շնորհիվ։
Կենտրոնի բուժանձնակազմի համար միշտ օրակարգային է եղել զարգացումն ապահովելու, եվրոպական չափանիշներից հետ չմնալու ձգտումը: Սրտաբանական կենտրոնում առաջին վիրահատությունը կատարվել է 1994թ. հունիսին: Քսանամյա բժշկական կառույցն այսօր ամենամեծն է Անդրկովկասում: Այստեղ տարեկան հետազոտվում և բուժվում է ավելի քան 14 000 հիվանդ: Կատարվում է ավելի քան 800 վիրահատություններ, իրականցվում ավելի քան 700 ստենտավորում:
Իր ելույթում Լիդա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարին, առողջապահական ոլորտի պատասխանատուներին, բարեգործական կառույցներին` կենտրոնին ցուցաբերած շարունակական աջակցության և համագործակցության համար: Նա ընդգծեց, որ «Նորք Մարաշն» առաջին հերթին մեծ ընտանիք է, որի համար առաջնայինը հիվանդի առողջությունն է:
«Շատ եմ զգացված: Պարզապես ուզում եմ ասել, որ 23 տարի առաջ մտածում էի, որ սա իմ վերջին պրոեկտն է լինելու: Ես մնացել եմ նույնը»,- կարճ նշեց Հրայր Հովակիմյանը, ում դահլիճն ուղղեց բուռն ծափահարություններ:
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի անձնակազմին երախտիքի իր խոսքն ուղղեց նաև երկրի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով բոլորին` բժիշկից մինչև պահակ:
Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:
Հոբելյանական միջոցառման ընթացքում բժշկական կենտրոնին շնորհավորական խոսքեր հղեցին աշխարհի տարբեր անկյուններից: Ռուբեն Մաթևոսյանը, Զորի Բալայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Ամիրյանը անվանի այլ մարդիկ շնորհակալություն հայտնեցին «Նորք Մարաշին» իրենց ցուցաբերած բժշկական օգնության, մասնագետների ջերմ վերաբերմունքի համար:
Ելույթներով հանդես եկան Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, ինչպես նաև կենտրոնում վիրահատված երեխաները` երգչուհի Լեյլա Սարիբեկյանի հետ իրենց շնորհակալությունը հայտնելով «Նորք Մարաշ» կենտրոնի հիմներգի կատարմամբ:
14.12.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ