Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը

ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը

Դեկտեմբերի 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Եվրոպական Միության (ԵՄ) նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որի նպատակն էր`տեղեկացնել բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին Էրազմուս + ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների, մրցույթների մեկնարկի մասին (Էրազմուս Մոնդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, Կրեդիտային շարժունություն, Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Ժան Մոնե գործողություններ), ներկայացնել ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակցության պայմանները, ինչպես նաև Եվրոպական Միության (ԵՄ) և տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները:


Բացման խոսքով ԵՊԲՀ-ում կայացած միջոցառմանը հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Հայաստանի Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը:

 

ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը


Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Էրազմուս+ ծրագիրը կարևորվում է միջբուհական ծրագրերի, նոր կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից:


–   Մեզ համար ծրագրի հավելյալ կարևորությունը պայմանավորված է այն եզակի հնարավորությամբ, որն ընձեռում է Եվրահանձնաժողովը` օգտվելու եվրոպական կրթական տարածքում բովանդակային և ֆինանսական նոր հնարավորություններից: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 18 մլրդ եվրո: Ուստի, Արևելյան գործընկերության բոլոր երկրները հրաշալի հնարավորություն են ստացել շարունակել իրենց կրթական բարեփոխումները, խթանել ուսանողների որակյալ կրթության ծրագրերը և բուհերը բարձրացնել միջազգային մակարդակի: Այն բուհերը, որոնք այս պարագայում կդրսևորեն պասիվ աշխատելաոճ, կզրկվեն լավ հնարավորությունից: Մեր շահագրգռվածությունը ո՛չ միայն ԵՄ ֆինանսական աջակցության մեջ է. մեր բուհերն ունեն արդիական լավ գաղափարների և որակյալ ծառայությունների կարիք, որ նրանց առջև բացում է ԵՄ-ն:

 

ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը


Ա. Աշոտյանն ընդգծել է, որ ծրագրի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը կրկնակի մեծացել է, քանի որ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը և հաջորդ տարի Երևանում կանցկացվի նախարարական գագաթաժողով` 47 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 
–   Ըստ այդմ` Հայաստանը ո՛չ միայն կրթական գաղափարների սպառող է, այլ համաեվրոպական կրթական նախաձեռնությունների հեղինակ: Փոքր, բայց կարևոր երկիր, որը տեսանելի է եվրոպական կրթական տարածքում և ընդունված մեր եվրոպացի գործընկերների կողմից: Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը Տեմպուս ծրագրի շրջանակում երկար տարիներ հետ էր մնում իր ակտիվությամբ մեր հարևանի երկրներից, սակայն հիմա պետք է ուրախությամբ փաստեմ, որ վերջին երկու ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությունը կտրուկ աճել է, և մենք առաջ ենք անցել մեր հարևան երկրներից: 


Ծրագրի հեռանկարների մասին Մեդ-Պրակտիկը զրուցել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ.


–   Էրազմուս + ծրագիրը շատ լավ հնարավորություն է է՛լ ավելի միջազգայնացնել մեր գործունեությունը: Մենք արդեն իսկ ունենք գործընկերներ թե՛ նախարարության կողմից ընձեռված, թե՛ անհատական ծրագրերի ձևով, որոնց կարելի է ներգրավել այս գործընթացի մեջ: Այդ տեսանկյունից սպասում եմ, որ լավ հեռանկարներ կբացվեն մեր առջև, և մենք դա կկարողանանք լավ օգտագործել հիմնականում  երեք ուղղություններով: Առաջինը՝ ուսումնական գործընթացի բարելավում և կատարելագործում, հասնել միջազգային չափորոշիչների, ինչը շատ կարևոր է, մանավանդ, այս անցումային շրջանում: Երկրորդը՝ ինտեգրացնել հետազոտական աշխատանքը և ուսումնառությունը: Երրորդը՝ նպաստել դրան, որ այս փոփոխություններն իրենց արդյունքն ունենան առողջապահության համակարգում և բժշկական ծառայությունների բազմազանեցման մատուցման մեջ:      


Հավելենք, որ Էրազմուս + -ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020թթ. ժամանակահատվածում:


Էրազմուս + ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս + ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիթորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ