Իրադարձություններ Հայաստանում
Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի տարեկան ամփոփիչ ժողովը՝ նվիրված ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը :
Այս առիթով Հայաստանում ապացուցողական բժշկության հիմնադրման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանի հետ:
– Պարոն Հովհաննիսյան, սկսենք սկզբից. ե՞րբ հիմնադրվեց ապացուցողական բժշկությունը Հայաստանում:
– 2001 թվականի աշնանը կայացավ անեսթեզիոլոգների ասոցիացիայի խորհրդաժողովը: Խորհուրդը ղեկավարում էր ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Մխոյանը: Գիտական հետազոտությունների վերաբերյալ բանավեճերի արդյունքում խորհուրդը սկսեց քննարկել մեզ համար նոր երևույթ` ապացուցողական բժշկություն: Պրոֆեսոր Մխոյանը հենց ժողովի ընթացքում ինձ առաջարկեց լրջորեն զբաղվել այս ուղղությամբ: Ապացուցողական բժշկությունը պետք էր ուսումնասիրել հենց տերմինաբանությունից, գաղափարախոսությունից, քանի որ այն բոլորովին նոր հասկացություն էր մեզ համար: Գաղափարախոսությունը տարածելու միակ միջոցները դարձան ամբիոններն ու տպագրությունները: Հենց այդպես էլ հիմնվեց ապացուցողական բժշկության մասին ամսագիրը:
2002թ. Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ տարեկան մեկ անգամ սկսեց հրատարակվել ապացուցողական բժշկության մասին պարբերականը` «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը»: Հենց ամսագրի միջոցով, կարելի է ասել, ներխուժեցինք ապացուցողական բժշկության սահմանները… Բավականին երկար ժամանակ քննարկվել է միայն տերմինի թարգմանությունը: Քվերակության արդյունքում 2 ընդունված տարբերակներից` Փաստարկված բժշկություն և Ապացուցողական բժշկություն, հաղթեց վերջինը:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ ճանապարհ անցաք, եթե փորձենք ամփոփել ձեռքբերումները…
– 2011թ. Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ստեղծեցինք ապացուցողական բժշկության ուսումնամեթոդական կենտրոնը, 2012թ. անցկացվեց 1-ին «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում» միջազգային գիտաժողովը: Կոնֆերանսի ժամանակ վերջնականապես հասունացավ այն միտքը, որ պետք է ստեղծել հասարակական մի կառույց, որի միջոցով փորձենք ներխուժել իրավաբանական, ադմինիստրատիվ դաշտ: 2013թ. վիրաբույժ Ալբերտ Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ պաշտոնապես վավերացվեց և իր գործունեությունն սկսեց ծավալել «Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան»:
![]() |
![]() |
![]() |
– Առաջիկայում ի՞նչ անելիքներ, նպատակներ ունի ասոցիացիան:
– Մենք լավ գիտակցում ենք, որ տեղում դոփելու իրավունք չունենք: 2015թ.-ի հոկտեմբերին պետք է կազմակերպվի միջազգային գիտաժողով: Շուտով ավարտին կհասցնենք և կհրապարակենք Համակարգված ամփոփ տեսությունների մշակման Կոկրենյան ուղեցույցը: 2002թ.-ից գործում է Կոկրենյան համագործակցություն: Դա ապացուցաղական բժշկության, կարելի է ասել, ամենահեղինակավոր համագործակցությունն է. հասարակական միավորում, որին անդամակցում են հեղինակավոր բժիշկներ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Մեր գերակա նպատակներից մեկն այս կառույցին անդամակցելն է: Այն կարող է ճանաչել մեզ որպես ասոցիացիա և ստեղծել մեր երկրում Կոկրենյան համագործակցության մասնաճյուղ, ինչը Հայաստանում ապացուցողական բժշկության զարգացման համար փայլուն հեռանկարներ կբացի:
09.12.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





