Իրադարձություններ Հայաստանում
Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
Նոյեմբերի 14-ին «Մոսկվայի» տանը անցկացվեց միջոցառում ՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան: Միջոցառումն ընթացավ ոլորտի լավագույն մասնագետների, շաքարային դիաբետ ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ: Նախատեսված էր նաև դեղորայքային ընկերությունների ցուցադրություն:
Մեր զրուցակիցն է Հայաստանի Շաքարային դիաբետի ասոցիացիայի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր էնդրոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Էլզա Հայրապետյանը. Էլզա Հայրապետյանը.
– Հայաստանում այսօր մոտավորապես հաշվառվում է 68.000 շաքարային դիաբետով հիվանդ: Եթե հաշվի առնենք, որ մեր երկրի բնակչությունը մոտավորապես 3 միլիոն է, ապա սա շատ լուրջ թիվ է: Ավելին՝ յուրաքանչյուր երկուսից մեկը չգիտի, որ ունի շաքարային դիաբետ: Ցավալին այն է, որ թվերը գնալով աճում են, թեկուզ դա կարելի է վերագրել մարդկանց բժշկներին դիմելիության աճին և հետազոտության արդյունքում հիվանդության հայտնաբերմանը:
– Պետք է խուսափել ռիսկի գործոններից, վարել առողջ կենսակերպ: Կանխարգելելով հիվանդությունը, նրա կողմից առաջացած բարդությունները, զգալիորեն կնվազեն հիվանդության դեպքերը:
– Ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել այս հիվանդությունը:
– Կարող է ինֆարկտի, ինսուլտի պատճառ լինել, ինչի արդյունքում հիվանդը դառնում է հաշմանդամ, ում խնամքն ու բուժումը բավականին ծախսատար է: Հիվանդությունը կանխարգելելու համար, իհարկե, սպորտային ակումբներով չէ, որ պետք է միայն սահմանափակվել: Հեռուստատեսությունը, մամուլը պետք կարողանա քարոզել առողջ կենսակերպ, ընդգծել սպորտի կարևորությունը, սնվելու ճիշտ կանոնները և այլն: Շատերին թվում է, թե ավելորդ քաշը ազգային առանձնահատկություն է. տղամարդը պետք է կլոր որովայն ունենա... Որովայնի շրջանում հավաքված ճարպն ամենավտանգավորն է: Այն նպաստում է շաքարախտի առաջացմանը: Շատերը սնունդ օգտագործում են օրական մեկ անգամ կամ՝ երեկոյան շատ ուշ ժամերի: Խորովածը դարձնում են օրվա ուտելիք, բնականաբար, օգտագործում նաև ալկոհոլային խմիչքներ: Այսինքն՝ ամեն ինչ անում են, կարծես, սեփական օրգանիզմը վնասելու համար:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ասոցիացիան:
– Անելիքներ շատ ունենք: Այսօր մենք ավելի շատ աշխատում ենք շաքարախտով հիվանդների հետ: Ասոցիացիայի անդամները կամ բժիշկներ են, կամ հիվանդներ, կամ նրանց ընտանիքի անդամներ, ինչը կարևորվում է նրանով, որ եթե ընտանիքում կա մեկ հիվանդ, ապա ամեն ինչ կեռնարկվի՝ չունենալու երկրորդը:
– Ի՞նչ կասեք բուժման մասին:
– Հուրախություն մեզ, բոլոր շաքարախտով հիվանդներն ապահովված են ինսուլինով: Այն լավագույն ինսուլիններից մեկն է, որ կա աշխարհում: Սակայն դեղահաբերով բոլորը չէ, որ ապահովված են: Դեղահաբերի հարցում մենք դեռևս ունենք խնդիրներ:
![]() |
![]() |
![]() |
– Ախտորոշումը Հայաստանում գոհացնո՞ւմ է:
– Այո′, բոլոր ախտորոշիչ կենտրոնները, լաբորատորիաներն ապահովված են համապատասխան սարքավորումներով: Նրանք հնարավորություն են տալիս ճիշտ ախտորոշելու: Օրինակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի լաբորատորիան աշխատում է վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս կատարելու բոլոր անհրաժեշտ հետազոտությունները. դա շատ կարևոր է հիվանդության ճիշտ ախտորոշման և բուժման համար:
Զրուցեցինք նաև Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանի հետ.
– Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերում իրականացվում է առաջնային հետազոտություններ, ախտորոշում, մեզ մոտ գրանցված հիվանդների հսկողություն, հորմոնալ, գործիքային հետազոտություններ: Մի խոսքով, այն ամենը, ինչը բնորոշ է էնդոկրին պաթոլոգիաներն ախտորոշելու համար: Բացի այդ, մենք կազմակերպում ենք նաև տարբեր ծառայություններ պոլիկլինիկաներում: Մեր դիսպանսերում մոտ 800 գրանցված հիվանդ կա:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ հիվանդների կրթվածությունը: Շատերը պնդում են, թե, այնուամենայնիվ, կաղում է, օրինակ, բժշկի այցելելու մշակույթը:
– Պատշաճ մակարդակի վրա չէ: Շատ աշխատելու բան ունենք, մանավանդ՝ դիաբետիկ դպրոցներ կազմակերպելու հարցում: Ինչպես գիտեք, հիվանդության բուժումը ծախսատար է, իսկ այս հիվանդությունն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցող հիվանդություն է: Եվ եթե հիվանդը չունենա համապատասխան գիտելիքներ, որով կարող է ինքն իրեն կառավարել, ինքնահսկում իրականացնել, ծախսերը, բնականաբար ավելի շատ կլինեն: Որոշ երկրներում մարդիկ անցնում են շաքարային դիաբետի դպրոց և նոր միայն հաճախում բժշկի:
ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան ներկայացրեց վիճակագրական տվյալներ:
– Հայաստանում սեպտեմբեր ամսվա տվյալներով 416 շաքարախտով հիվանդ երեխա (մինչև 18 տարեկան) կա: Երեխաների մոտ 90 տոկոսը գրանցված են մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերում: Այն գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Նաև ունենք մանկական դիսպանսեր Արաբկիր հիվանդանոցում և Գյումրի քաղաքում:
– Ինչո՞վ է պայմանավորված երեխաների մոտ այս հիվանդության առաջացումը:
– Գեների մուտացիաներով: Մուտանտ գենը երեխան ժառանգում է ծնողներից կամ հենց իր մոտ է այդ մուտացիան առաջանում` ինչ-որ գործոնների ազդեցության տակ. սթրեսային իրավիճակ, վիրուսային վարակ, տարբեր թունավոր նյութերի առկայություն:
![]() |
![]() |
![]() |
– Որքա՞ն ուշ են ծնողներն իմանում իրենց երեխայի հիվանդության մասին:
– Երեխայի մոտ շաքարային դիաբետը չի կարող մնալ չախտորոշված: Կլինիկական նշանները բավականին արտահայտված են, ուստի, սովորաբար, մեկ ամսվա ընթացքում զարգանում են ախտանիշներ, որոնց առկայությունը ստիպում է դիմել բժշկի: Շատ անգամ ո′չ մանկաբույժը, ո′չ ծնողները, չեն ուզում մտածել, որ գործ ունեն շաքարային դիաբետի հետ և փնտրում են աղիքային վարակ, հելմինտներ, վիրուս, ինչը ժամանակի կորուստ է:
– Ինչ-որ հորդոր ունե՞ք ծնողներին:
– Երեխայի հետ պարտադիր այցելել բժշկի և չսպասել, որ այդ ամենն ինքնուրույն կանցնի, հոգեբանորեն պատրաստ լինել բուժումն իրականացնել ինսուլինով, քանի որ հիվանդության հիմքում ինսուլինային անբավարարությունն է, և միակ բուժումն ինսուլինի ներարկումն է:
ԱՆ առաջիկա անելիքների մասին խոսեց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը.
– Եթե վերցնենք վիճակագրական տվյալներ, 20 տարվա ընթացքում մոտավորապես երկու անգամ շաքարախտով հիվանդների թիվը աճել է: Դա շատ ծանր բեռ է և′ առողջապահության, և′ ֆինանսական համակարգի, և′, ընդհանրապես, բնակչության համար:
– Թվերի աճն ինչո՞վ եք պայմանավորում:
– Շաքարային դիաբետը համաճարակ է`պայմանավորված տարբեր խնդիրներով: Առաջին հերթին՝ ժառանգականությունն է, ավելորդ քաշը, արյան բարձր ճնշումը և այլն: Ցավոք, հիվանդության աճը կանխարգելել ո՛չ մի երկրում չի հաջողվել, բացառությամբ մեկ-երկու զարգացած երկրների, որտեղ կանխել են ճարպակալման խնդիրը, ինչը դրական արդյունք է:
– Հայաստանում որևէ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվո՞ւմ են:
– ՀՀ Առողջապահության նախարարությունը մոտակա երեք տարիներին նախատեսել է սկրինինգային ծրագիր, որպեսզի բացահայտի ո՛չ միայն թաքնված դիաբետիկ դեպքերն, այլ նաև թիրախային խմբերը, ռիսկի գործոնները, որպեսզի հետագայում անցկացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Առաջին հերթին դրանք առողջ ապրելակերպի, բարձր ֆիզիկական ակտիվության քարոզումն ու ռացիոնալ սննդի ապահովումն է: Բացի այդ, Հայաստանի շաքարախտի ասոցիացիան մեծ տպագրական գործունեություն է ծավալում` բրոշյուրների տեսքով, որոնք նախատեսված են և′ հիվանդների, և′ բնակչության համար:
17.11.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









