Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կբացվի Անգիոգրաֆիկ կենտրոն. artsakhpress.am

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կբացվի Անգիոգրաֆիկ կենտրոն. artsakhpress.am

Այս ներդրումը կարևորագույն քայլ է Արցախի առողջապահության ոլորտում, քանի որ հենց այստեղ են կատարվելու սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու ու բուժվելու անոթային խնդիրներ ունեցողները:

 

ԼՂՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կենտրոնում արդեն տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ, ոչ միայն սրտի անոթների, այլև մնացած բոլոր օրգանների: Միջամտությունները բացարձակապես անցավ են, մեծ մասը կատարվում է նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է միջամտությունների բարդությունների հնարավորությունն ու ավելի հարմարավետ է հիվանդների համար, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:

 

Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: 

 

Անգիոգաֆիկ մեթոդը հատկապես կիրառվում է ինվազիվ սրտաբանության մեջ: Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Եվրոպական սրտաբանության փորձն, օրինակ, ցույց է տալիս, որ սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված քաղաքացիների 95 տոկոսն ապրում է։ Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում: Հատկապես կարևոր է արագ բուժօգնության խնդիրը: «Ոսկե ժամ» կոչվող ժամանակահատվածում, այլ կերպ ասած, ինֆարկտի առաջին ժամերին կատարված անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս փրկել հիվանդի կյանքը՝ հայտնաբերելով խցանված անոթն ու արագ վերականգնեով արյան հոսքը:

 

Բժշկական այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարձրացնել կյանքի որակն ու կանխել հաշմանդամությունը:

 

Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում մահացության ցուցանիշով առաջին տեղում են: Այսուհետ ԼՂՀ-ում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ կիրառվում են աշխարհի լավագույն կլինիկաներում: Ինվազիվ սրտաբանական ծառայությունը հասանելի կդառնա ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար:

 

 

Անգիոգրաֆիկ կենտրոնը կաշխատի 24-ժամյա ռեժիմով՝ սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ կգնահատվի հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում կտեղափոխվի Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոն:

 

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ