Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի առաջիկա նպատակներն իրատեսական են դառնում

«Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի առաջիկա նպատակներն իրատեսական են դառնում

 «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի կազմակերպած հերթական տեսակոնֆերանսին մասնակցելու նպատակով ս.թ նոյեմբերի 13-ին Հանրապետական Գիտա-բժշկական գրադարանի նոր վերանորոգված հյուընկալ լսարանում հավաքվել էին երկու տասնյակ Պետական բժշկական համալսարանի օրդինատորներ:

 

Մինչ դասախոսությունը կսկսվեր, Գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը հավաքվածներին ներկայացրեց գրադարանի անսահման հնարավորություններն՝ ընթերցողներին կենսաբժշկական ոլորտի տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներ ու շտեմարաններ տրամադրելու հարցում:


Այնուհետև Երևանի պետական համալսարանի Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Հմայակ Սոսի Սիսակյանը ներկայացրեց «Քրոնիկական սրտային անբավարություն» թեմայով դասախոսությունը, որին Ռոստելեկոմի տրամադրած Տեսազանգ կապի միջոցով մասնակցեցին նաև Կապանի տասնյակ սրտաբաններ և ընտանեկան բժիշկներ: Վերջիններիս խնդրանքով հաջորդ դասախոսությունը կնվիրվի «Կարդիոմիոպաթիա» թեմային:

 

«Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի առաջիկա նպատակներն իրատեսական են դառնում «Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի առաջիկա նպատակներն իրատեսական են դառնում


Այսպիսով, «Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի առաջիկա նպատակներն են՝ դասընթացների, սեմինարների, հեռուստակոնֆերանսների հրավիրելն ու կազմակերպելը, մասնագիտական, անձնական հարաբերությունների հաստատելը բժիշկների միջև, մտքերի և կարծիքների փոխանակումը, որոնք քայլ առ քայլ ավելի իրատեսական են դառնում:

Սկզբնաղբյուր. Հանրապետական Գիտա-բժշկական գրադարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ