Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում

Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում

«Մեդ-Պրակտիկ»-ի  զրուցակիցն է Տատյանա Սեմյոնովան, ով  բժշկական կրթության և առողջապահության ոլորտի կադրային քաղաքականության բաժնի վարիչն է ՌԴ Առողջապահության նախարարությունում:

 

Երևանում կայացած հայ-ռուսական առաջին համաժողովին Տատյանա Սեմյոնովան ներկայացրեց զեկույց` նվիրված բժշկական շարունակական կրթությանը:  


–   Տիկին Սեմյոնովա, ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:


ՌԴ Առողջապահության նախարարությունում բժշկական կրթության և առողջապահության ոլորտի կադրային քաղաքականության բաժնի վարիչ Տատյանա Սեմյոնովա–   Ինձ հաջողվեց այցելել Երևանի առողջապահական կազմակերպություններ: Տպավորված եմ Հայաստան այցելությամբ: Գործընկերներիս մասին էլ չեմ ասում, դա առանձին զրույցի թեմա է... Գործընկերներ ասելով, նկատի ունեմ և՛ բուժական գործով զբաղվող անհատներին, և՛ նրանց, ովքեր կադրեր են պատրաստում: Նրանք բոլորն էլ իրենց գործի մեծ նվիրյալներն են, ովքեր լավ գիտեն ո՛չ միայն ռուս և նախկին խորհրդային միության երկրների բժիշկների փորձը, այլ նաև եվրոպական երկրների փորձին են մանրակրկիտ ծանոթ: Ծանոթ են նաև փոփոխություններին, որոնք առաջարկվում են այդ երկրներում, մասնավորապես, բժշկական հետդիպլոմային կրթության համակարգում: Հայերի և ռուսների միջև ընդհանուր շփման եզրեր շատ կան: Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք ընդհանուր նախագծեր: Բավականին հետաքրքիր առաջարկ կա շարունակական բժշկական կրթության ոլորտում:


–   Եթե բացենք փակագծերը, ի՞նչ է իրենից ներկայացնում շարունակական բժշկական կրթությունը: 


–   Այսօր շարունակական բժշկական կրթություն անվան տակ գործընկերներիս հետ միասին հասկանում ենք այն ժամանակահատվածը, երբ մասնագիտացված բժիշկը, ով արդեն աշխատում է համակարգում, պետք է զարգացնի իր գիտելիքները, պրոֆեսիոնալ մակարդակը մասնագիտական ողջ կյանքի ընթացքում, քանի որ առողջապահական ոլորտը դինամիկ և  արագ զարգացող է: Ամեն օր իսկ ստեղծվում են նոր դեղամիջոցների բանաձևեր, բժշկական սարքավորումներ, ծրագրեր, մեթոդներ... Ուստի՝ այն պահանջում է գիտելիքների թարմացում, այլապես անհնարին կլինի որևէ դրական արդյունքի հասնել: Շարունակական կրթության գլխավոր խնդիրն է՝ գործնականում նոր տեխնոլոգիաներ մատուցել: Այդ իսկ պատճառով մտահոգված ենք, որ պետք է փոփոխություն կատարել արդի կրթական համակարգում և չբավարարվել հինգ տարին մեկ մասնագետին վերապատրաստելու ընթացակարգով: Մասնակցելով ֆորումներին, գիտաժողովներին՝ մասնագետները կստանան կրեդիտներ… Դեռ հստակեցման խնդիրներ կան... Վաստակելով միավորներ յուրաքանչյուր բժիշկ, բուժքույր, ֆելդշեր, այդպիսով, ողջ կյանքի ընթացքում կձգտի զարգացնել գիտելիքները:

 

ԱԱԻ փոխտնօրեն Մկրտիչ Ավագյան Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում

 
–   Ի՞նչ եք կարծում, ե՞րբ այն կյանքի կկոչվի:


–   Ծանոթ լինելով այլ երկրների փորձին, այս ուղղությունը զարգացնելու համար պետք է  ստեղծել սեփական մոդելը: Այսօր հայ գործընկերներն առաջարկեցին մեկ մոդել, ռուսները՝ այլ, բնականաբար, փորձարարական են այդ մոդելները: Կարծում եմ հաջորդ տարի մենք կհանենք փորձարարական բառը նախագծից ու կսկսենք լուծել այն խնդիրները, որոնք առաջացան նախագծի նախնական փուլում: Ցանկանում ենք ամեն ինչ այնպես անել, որ բժիշկների համար մաքսիմալ հաճելի լինի աշխատանքը: Մասնագետն ինքը պետք է ընտրի այն կրթական ուղին, որն իրեն ավելի հարմար է: Շարունակական կրթության ծրագիրը լայնորեն իրագործելու համար անհրաժեշտ է առնվազն երկու-երեք տարի:


Լիագումար նիստի շրջանակներում քննարկվել է Ռուսաստանի Դաշնությունում շարունակական բժշկական կրթության նոր մոդելի ներդրման նախագիծը, ինչպես նաև Հայաստանում շարունակական բժշկական զարգացման նախագիծը:


Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել ՍողոմոնյանԱռողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյան


–   Ես կխոսեմ հայ-ռուսական համագործակցության շրջանակում շարունակական բժշկական կրթության զարգացման  (ՇԲԿ) ոլորտում հիմնահարցերի շուրջ:


Բժշկական պրակտիկայում ախտորոշման և բուժման նոր բարդ բժշկական տեխնոլոգիաներ են ներդրվում, որոնց կիրառումը բժիշկներից լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ է պահանջում, արդյունքում՝ ապահովելու այցելուների անվտանգությունը:

 

Համապատասխանաբար, ուսուցման նոր տեխնոլոգիաներ (այդ թվում և մոդելավորող) են պահանջվում, որոնք թույլ կտան զգալի բարելավել բուժման արդյունավետությունն ու բարձրացնել այցելուների անվտանգությունը:


Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է.

 

  • Ռուսաստանում և Հայաստանում ՇԲԿ ներդաշնակ համակարգի ստեղծում, որտեղ կարտացոլվի ՇԲԿ բնագավառում ինովացիոն ուսուցողական տեխնոլոգիաների լավագույն փորձը:

  • Ուսուցողական միջոցառումների գնահատման սանդղակի ստեղծում, այդ թվում՝ դիսցիպլինար մոդուլների և կոնֆերանսների ներգրավմամբ:

  • Առաջնային օղակի բժիշկների համար ՇԲԿ պիլոտային ծրագրերի իրականացում Հայաստանում՝ Ռուսատանի փորձի հիմքի վրաԲժշկի միասնական մասնագիտական բնութագրի ստեղծում:



Լիագումար նիստի մասնակիցները քննարկեցին ՇԲԿ բնագավառում համագործակցման հնարավորությունները:


Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ու միկրովիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ ՅաղջյանԵրևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ու միկրովիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յաղջյան.


–   Փորձեմ ներկայացնել հայ-ռուսական համագործակցության շրջանակում շարունակական մասնագիտական զարգացման համակարգում հնարավոր արդյունավետ եզրերը:


Առողջապահության համակարգի աշխատակիցների ուսուցման ժամանակակից պահանջները բժիշկ-մասնագետի դիպլոմային, հետդիպլոմային ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգում զգալի փոփոխությունների անհրաժեշտություն է թելադրում:


Ըստ այդմ, բժշկական կրթության մակարդակի պահանջների մեծացումը, որը ժամանակակից պայմաններում պետք է ապահովի բուժաշխատողների բարձր որակավորումը, ինչպես նաև բարձրարդյունավետ տեղեկատվական, հեռակառավարվող և մոդելավորող ուսուցման տեխնոլոգիաների հայտնվելը, բժշկական բուհերում դասավանդողների ուսուցման նոր մոտեցումներ է պահանջում:
Նպատակն իրագործելու լծակներ կարող են լինել.

 

Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում

 

  • շարունակական բժշկական կրթության  ռուսական և հայրենական լավագույն փորձի ներդրման  ուսումնասիրումը,

  • Բժշկական կրթության համակարգում ուսուցման նորարարական տեխնոլոգիաների ներդրման ռուսական և արտասահմանյան լավագույն փորձի ուսումնասիրումը,

  • ՇԲԿ համար ուսուցողական միջոցառումների որակական գնահատման կարգի ստեղծում (կոնֆերանսներ, դիսցիպլինար մոդուլներ և այլն), այդ թվում՝ պատասխանատվություն իրենց նկատմամբ:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ