Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բելգիացի առաջատար մասնագետները կրկին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կկատարեն վիրահատություններ

Բելգիացի առաջատար մասնագետները կրկին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կկատարեն վիրահատություններ

Հերթական անգամ նոյեմբերի 22-25-ը Հայաստանում կլինեն  քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:
 
Այս տարի արդեն երրորդ անգամ "Շենգավիթ" բժշկական կենտրոնի հրավերով Հայաստանում բելգիացի առաջատար մասնագետները իրականացնում են մի շարք վիրահատություններ, մասնավորապես, ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:
 
Վիրահատությունները կկատարվում են  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա :
Վիրահատությունն իրականացնում է դոկտոր Պատրիկ Լևին և Մարիա Ռուշանյանը, ինչպես նաև իրենց  անմիջական մասնակցությունն են ունենում "Շենգավիթ" բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմուքնի առաջնակարգ մասնագետները:

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում է.

  1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատությւններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:

  2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:

  3. Ականջախեցու պլաստիկա:

  4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, իմչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումներ, խոլեստեատոմա և այլ նորագոյացություններ, միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատությւններ, անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով:

  5. Այնպիսի բնածին արատների վերականգնում ինչպիսիք են խոանների աթրեզիա, բնածին խուղակներ:

  6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում:

  7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:

  8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:

  9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր: 

 
Հետազոտությունների և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների  և հերթագրման համար զանգահարել՝  +374  77 560 560

Սկզբնաղբյուր. «Շենգավիթ» բժշկական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ