Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տարածաշրջանային աշխատաժողով` նվիրված ՄԻԱՎIՁԻԱՀ-ի ոլորտին

ՀՀ ԱՆ. Տարածաշրջանային աշխատաժողով` նվիրված ՄԻԱՎIՁԻԱՀ-ի ոլորտին

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր մեկնարկեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունա-վետության ուսումնասիրությանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը։ Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Համաշխարհային բանկի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ավստրալիայի Հարավային Ուելսի համալսարանի աջակցությամբ:

 

Աշխատաժողովին մասնակցում են միջազգային այդ կառույցների և ՄԱԿ-ի գործակալությունների, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի հիմնական նպատակն է օգնել մասնակից երկրների կառավարություններին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ներդրումներն առավել արդյունավետ ծախսել՝ առողջապահության վրա առավելագույն ազդեցություն ունենալու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդումն ու դիտարկելով այն առողջապահության ոլորտի առաջնահերթությունների թվում, դեռևս 2002 թվականից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ռազմավարական և ազգային ծրագրեր է մշակում, համակարգված միջոցառումներ իրականացնում»,-ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։

Այդ ծրագրերն ու դրանց արդյունավետությունը բազմիցս արժանացել են բարձր գնահատականի: Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի կատարողականն, օրինակ, 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար 3 անգամ գնահատվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական: Այդ ամենի արդյունքում Հայաստանը Գլոբալ հիմնադրամից ստացել է հրավեր ներկայացնելու դրամաշնորհային նոր հայտ:

«Հաշվի առնելով ֆինանսական միջոցների որոշակի սղությունը, բուժում ստացող հիվանդների անընդհատ աճող թիվը և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը, անհրաժեշտ է առկա ֆինանսական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ և ծախսարդյունավետ կերպով` հիմք ընդունելով տվյալ երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի ենթատեքստն ու զարգացման միտումները, բնակչության խոցելի խմբերը, առաջնահերթ ռազմավարություններն ու կարիքները»,-նշեց Վահան Պողոսյանը:

«Հայաստանի առողջապահության նախարարությունն իր բազմակողմանի աջակցությունն է հայտնում կարևոր այն գործընթացներին, որոնք նպաստում են մեր տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված միջոցառումներն իրավիճակին համարժեք դարձնելուն` առավել նպատակային օգտագործելով առկա հնարավորությունները»,-հավելեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը` աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Աշխատաժողովի 5 օրվա ընթացքում մասնակիցները կքննարկեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների թիրախները և դրանց հասնելու համար անհրաժեշտ ծախսերը, կանդրադառնան նաև ներդրումներին, հակառետրովիրուսային բուժման տարբեր ուղեցույցների օգտագործման ազդեցություններին:

Աշխատաժողովի աշխատանքների արդյունքում կհզորանան մասնակից երկրների մասնագետների՝ «Օպտիմա» ծրագրով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետության ուսումնասիրության ունակությունները, կմշակվեն ներդրումների արդյունավետության վերաբերյալ զեկույցներ, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետ բաշխման համար:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ