Իրադարձություններ Հայաստանում
Հայ օգնության ֆոնդի կազմակերպած դասընթացներն Արցախում
24 հոկտեմբեր, Ստեփանակերտ -- Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բժիշկների որակավորման դասընթաց է անցկացնում Ստեփանակերտում:
Սեմինարի առաջին օրը Նորք ինֆեկցիոն կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանը ԼՂՀ մայրաքաղաքի ու մարզերի մանկաբույժներին ծանոթացրել է մանկական վարակիչ հիվանդությունների ակտուալ խնդիրներին ու մոտեցումներին: Դասընթացն անցկացվել է Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում:Հոկտեմբերի 25-ի դասախոսությունները տեղի ունեցան Ստեփանակերտի ծննդատանը: Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանը ներկայացրել է հղիության ընթացքում հնարավոր բարդություններն ու դրանց բուժման ժամանակակից մեթոդները:
ԼՂՀ այցելության շրջանակներում ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ու դասընթացավարները հանդիպել են նաեւ ԼՂՀ Առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանին:
Հանդիպմանը դասընթացավար-բժիշկների նախաձեռնությամբ մանկական վարակիչ հիվանդություններին ու հղությանը վերաբերող, Լեռնային Ղարաբաղում առկա մի շարք խնդիրների լուծման առաջարկներ են արվել, որոնք փոխնախարարը շատ է կարեւորել ու խոստացել է առաջիկայում քննարման առնել:
ՀՕՖ-ն իր հերթին խոստացել է «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերհանված խնդիրները լուծելուն անհրաժեշտ գիտելիքներով վերապատրասել ղարաբաղցի բժիշկներին:2005 թվականից գործող «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրով Երեւանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ավելի քան 500 բժշիկներ Հայաստանի մարզերից ու Լեռնային Ղարաբաղից, որ ընդգրկվել է ծրագրում 2011 թվականից՝ Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ:
Համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել նաեւ բժշկական սարքավորումներով հագեցնել մարզային հիվանդանոցներն ու ստեղծել մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Սառա Խոջոյանին՝ զանգահարելով +374 93 207 417 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ-փոստին:
25.10.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ