Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Նախարարները քննարկել են առողջապահության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱՆ. Նախարարները քննարկել են առողջապահության զարգացման հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:

 

Առողջապահության պատասխանատուներն անդրադարձել են նաև երկու երկրի հակահամաճարակային իրավիճակին, կրթկան խնդիրներին, դեղերի քաղաքականությանը, շտապօգնության ծառայությանը և այլ ոլորտներին: 

 

Կողմերը քննարկել են նաև նոյեմբերի սկզբին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր: 

 

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով համաժողովին կմասնակցի նաև Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ