Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ձեռք-ձեռքի» ՀԿ-ն 10 տարեկան է.Արցախում ամփոփվել են արդյունքները. artsakhpress.am

«Ձեռք-ձեռքի» ՀԿ-ն 10 տարեկան է.Արցախում ամփոփվել են արդյունքները. artsakhpress.am

Լրացավ Արցախում բարեգործական հիմունքներով, անվճար ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող «Ձեռք-ձեռքի» հասարակական  կազմակերպության գործունեության 10-ամյակը։

 

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այսօր Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված կազմակերպության հոբելյանին: Հանդիսությանը, որպես հրավիրյալներ, ներկա էին ԼՂՀ առողջապահության և կրթության ու գիտության նախարարներ Հարություն Քուշկյանը և Սլավա Ասրյանը:

 

Միջոցառմանը կազմակերպության նախագահ Բերջ Քիլաջյանը ներկայացրեց հանրային կառույցի անցած ուղին և գործունեությունը: Նրա հաղորդմամբ՝ «Ձեռք-ձեռքի»-ի ջանքերով անցած տասնամյակում Շուշի, Հադրութ, Մարտունի շրջկենտրոններում ստեղծվել են ատամնաբուժարաններ, Ստեփանակերտում՝ կանանց առողջության կլինիկա, ինչպես նաև ժամանակակից սարքերով հագեցած շարժական ատամնաբուժարաններ:

 

Բացի այդ, հանրապետության տարբեր շրջաններում ու համայնքներում, հանրակրթական հաստատություններում համապատասխան գերատեսչությունների համագործակցությամբ իրականացվել են ատամնաբուժական ծրագրեր՝ հետազոտւթյուններ և բուժումներ , մեծահասակների, երեխաների, հատկապես դպրոցականների շրջանում։

 

Շնորհավորելով հոբելյանի առթիվ, նախարար Հարություն Քուշկյանը բարձր գնահատեց կազմակերպության տասնամյա գործունեությունը, նշելով, որ այն նպատակաուղղված էր Արցախում ատամնաբուժության կայացմանն ու կատարելագործմանը։ Նա պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս համակողմանի համագործակցել և աջակցել «Ձեռք-ձեռքի» ՀԿ -ի ծրագրերին։ Կազմակերպության գործունեությունն իր ելույթում արժանվույնս գնահատեց նաև ԿԳ նախարար Ս. Ասրյանը, մասնավորապես, ընդգծելով դպրոցահասակ երեխաների շրջանում ատամների հիգիենայի և պահպանման ուղղությամբ տարվող քարոզչությունը, երեխաների անվճար բուժզզնումն ու բուժումները, նրանց համապատասխան պարագաների տրամադրումը:

 

Միջոցառմանը ցուցադրվեց նաև կազմակերպության գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո ներկա գտնվող ատամնաբույժների համար դասախոսություններ կարդացին արտերկրից, մասնավորապես, ԱՄՆ-ից ժամանած մասնագետները։

 

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ