Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Լրացել է Արցախում «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության գործունեության 10-ամյակը

ԼՂՀ ԱՆ.  Լրացել է Արցախում «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության գործունեության 10-ամյակը

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության նախագահ Բերջ Քիլաջյանին, Առնոլդ Վայսին և Դալալ Քիլաջյանին:

 

Արդեն տասը տարի է «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպությունն Արցախում իրականացնում է առողջապահական ծրագրեր, մասնավորապես բարեգործական հիմունքներով, անվճար ստոմատոլոգիական ծառայություններ է մատուցում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

 

Ողջունելով հյուրերին նախարարն իր գոհունակությունն է արտահայտել կազմակերպության գործունեության վերաբերյալ և նշել, որ համագործակցությունն այսուհետ ավելի համակարգային և առավել արդյունավետ կլինի:

 

Նույն օրը կազմակերպվել է հոբելյանական միջոցառում նվիրված կազմակերպության գործունեության 10-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Շնորհավորելով հոբելյանի առթիվ, նախարար Քուշկյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյա գործունեությունը, նշել, որ այն միտված է Արցախում ատամնաբուժության կայացմանն ու կատարելագործմանը։ Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել «Ձեռք-ձեռքի» ՀԿ -ի ծրագրերին։

 

«Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության նախագահ Բերջ Քիլաջյանը ներկայացրել է հանրային կառույցի անցած ուղին և գործունեությունը: «Ձեռք-ձեռքի»-ի ջանքերով անցած տասնամյակում Շուշիի, Հադրութի, Մարտունու շրջկենտրոններում ստեղծվել են ատամնաբուժարաններ, Ստեփանակերտում՝ կանանց առողջության կլինիկա, ինչպես նաև ժամանակակից սարքերով հագեցած շարժական ատամնաբուժարաններ:

 

Բացի այդ, հանրապետության տարբեր շրջաններում ու համայնքներում, հանրակրթական հաստատություններում համապատասխան գերատեսչությունների համագործակցությամբ իրականացվել են ատամնաբուժական ծրագրեր՝ հետազոտություններ և բուժումներ, մեծահասակների, երեխաների, հատկապես դպրոցականների շրջանում։

 

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է նաև «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, որին հաջորդել են արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից ժամանած մասնագետների դասախոսությունները:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ