Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կլոր սեղան` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ

ՀՀ  ԱՆ. Կլոր սեղան` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ

Օստեոպորոզի դեմ պայքարի հիմնախնդիրները քննարկման մեկ կլոր սեղանի շուրջ համախմբեցին առողջապահական,  հասարակական, կրթական ոլորտները ներկայացնող մասնագետներին:

 

Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Կլոր սեղանի նպատակն էր քննարկել օստեոպորոզի բուժման և կանխարգելման գործում մեր երկրի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նշեց, որ  շատ կարեւոր է, որպեսզի ոլորտի մասնագետները պարբերաբար հիշեցնեն բնակչությանը օստեոպորոզի մասին և  մատչելի ներկայացնեն հիվանդությունից խուսափելու հնարավորությունները:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց  օստեոպորոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է արտերկրի մասնագետներին Հայաստանին աջակցել չափորոշիչների, ուղեցույցների մշակման գործում:

 

«Մասնակցում են բոլոր կողմերը՝ բժշկական հանրության ներկայացուցիչներ, առողջապահության կազմակերպիչներ, հասրակական կազմակերպություններ, կրթական հաստատություններ: Նպատակը հարցին հնչեղություն տալն է, ի տես բերելը, որպեսզի մարդիկ հասկանանան, որ լուծումները միասնական քայլեր են պահանջում: Դրանք կարող ենք լինել ազգային  ծրագրի, կոնկրետ միջոցառումների տեսքով: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ սա է ամենակարևոր շեշտադրումը»,- ասաց  Սերգեյ Խաչատրյանը:

 

Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ եւ ոսկրային հիվանդությունների բաժնի ղեկավար, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամիանդամ Ջոն Բելեզիկյանի և իր թիմակիցների, ինչպես նաև  Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի առաջնորդ, բժիշկ Օլգա Լեսնյակի կողմից բարձրաձայնվեց  Հայաստանում օստեոպորոզով հիվանդների վիճակագրական տվյալների հավաքագրման և սկրինիկգային ծրագրերի կազմակերպման, տեղական ուղեցույցների մշակման, առողջ սննդի և առողջ ապրելակերպի քարոզման, հիվանդության ժամանակին կանխարգելման, ախտորոշման և բուժման անհրաժեշտության մասին:

 

2007թ. գործող  «Օստեոպորոզի հայկական ասոցիացիան» հիվանդության կանխարգելման ուղղությամբ հսկայական աշխատանք է տանում:

 

Ասոցացիայի  նախագահ Վարտա Բաբալյանի գնահատմամբ, իրականցվել են դասընթացներ, վերապատրաստում, կատարվել է իրազեկման լուրջ աշխատանք ամենատարբեր խավերի ներկայացուցիչների համար: Առողջ ապրելակերպը օստեոպորոզից խուսափելու առաջին գրավականն է: Վարտա Բաբալյանի խոսքով` ձեռքբերումներին զուգահեռ կան հսկայական անելիքներ: Այս նպատակով մասնագիտական այս միավորումը համագործակցում է բժշկական մի շարք կառույցների հետ:

 

«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն էր սկսել 8-րդ ամենամյա գիտաժողովը:  Հոկտեմբեր 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է: Ասոցիացիայի նախաձեռնությամբ նույն օրը կանցկացվի իրազեկման միջոցառում, որի ընթացքում անցորդներին կբաժանվեն հիվանդության և դրա կանխարգելման մասին տեղեկատվական թերթիկներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ