Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հուշամեդալ Րաֆֆի Արչալջյանին` հայրենանվեր գործունեության համար
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին անշախանդիր օգնություն ցուցաբերելու, մեծ ներդրումների, երկար տարիների հայրենանվեր գործունեության, ինչպես նաև «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի» կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Արչալջյանը պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:
Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Րաֆֆի Արչալջյանին Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:«Ուրախ ենք, որ այստեղ եք: Անգնահատելի է Ձեր ներդրումը առողջապահական համակարգի զարգացման` մասնավորապես պատվաստանյութերի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցությունը»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Րաֆֆի Արչալջյանը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշեց, որ ինքը, կարծես, Հայաստանի դեսպանն է աշխարհում: Նա հիշատակեց սփյուռքահայ շատ բարերարների անուններ, ովքեր տարբեր տարիների եղել են Հայաստանի կողքին` աջակցելով հայրենիքին ամենադժվարին օրերին, նպաստելով տարբեր ոլորտների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանի հաջողություններին:
«Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամը» ստեղծվել է Րաֆֆի Արչալջյանի կողմից` ի հիշատակ 1994 թվականին ավիավթարից զոհված կնոջ և դստեր: Հիմնադրամն իր կազմավորման օրվանից օգնել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին` իրականացնելով սոցիալական և հանրային առողջապահության բնագավառի բարելավման ծրագրեր:
Իմունականխարգելման ազգային ծրագրին «Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի» աջակցությունը դրսևորվել է հիմնականում նոր պատվաստանյութերի ներդրման գործընթացին ակտիվ մասնակցությամբ:
2007 թվականին կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութի ձեռքբերմանը հիմնադրամն աջակցեց հարյուր հազար ԱՄՆ դոլար ներդրումով: 2008 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԿԽ պատվաստումներն իրականացվում են հիմնադրամի անմիջական աջակցությամբ:Հիմնադրամը մասնակցել է նաև հնգավալենտ և պնևմակոկային պատվաստումների ներդրմանը, ինչպես նաև 2009 թվականից հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստումների ձեռքբերման գործում պետության համաֆինանսավորմանը` յուրաքանչյուր տարի հատկացնելով 30 000 ԱՄՆ դոլար:
Նոր պատվաստումների աջակցությունը կավարտվի 2015 թվականին: Հայաստանի մշտական գործընկեր հիմնադրամը հետագայում նախատեսում է Հայաստանում սկսել մեկ այլ ծրագիր, մասնավորապես` հնգավալենտ պատվաստումները երկրում աստիճանաբար փոխարինել վեցավալենտ պատվաստումներով, ինչպես իրականացվում է զարգացած երկրներում:
10.10.2014 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ