Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ռազմական բժշկությունը առողջապահական համակարգի կարևոր մասն է

ՀՀ ԱՆ. Ռազմական բժշկությունը առողջապահական համակարգի կարևոր մասն է

ՀՀ պաշտպանության նախարարությունում իր աշխատանքները սկսեց «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  

 

Ողջունելով գիտաժողովի աշխատանքը` Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում  է երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների իրականացումը, հատկապես` համագործակցությունը պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և այլ կառույցների հետ:

 

«Ռազմական բժշկությունը մեր երկրի ընդհանուր առողջապահական համակարգի կարևոր մասն է: Ռազմական բժիշկի դերը արժևորելուն է միտված «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեղծումը: Մոտ կես տարվա կենսագրություն ունեցող հասարակական  այս կառույցի կարևորագույն նպատակն է` արդիականացնել և զարգացնել ռազմական առողջապահությունը: Նեղ մասնագիտացում ունեցող կազմակերպության գործունեության ոլորտներն ու նպատակները խիստ կարևոր են  Հայաստանի առողջապահական համակարգի համար»,-ասաց նախարարը:

 

Նա շեշտեց, որ զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները թեմայով միջազգային գիտաժողովը լավ հնարավորություն է  փորձի փոխանակման, արդիական թեմաների քննարկման և հետագա ծրագրերի մշակման համար:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը,  նշեց, որ գիտաժողովը հիանալի հնարավորություն է  ընձեռում ոլորտի մասնագետներին` ռազմաբժշկության արդի հիմնախնդիրների շուրջ մասնագիտական և գիտական քննարկումներ անցկացնելու համար:

 

Նրա խոսքով` ռազմական բժշկության համակարգի զարգացումը և շարունակական արդիանականացումը պաշտպանական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից են:

 

Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի,  Բելառուսի և այլ երկրների ռազմաբշկության ոլորտի մասնագետները:Գիտաժողովի մասնակցիների ուշադրությանը  ներկայացվեց  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած «Կյանքի ու մահվան սահմանում» ֆիլմը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ