Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ .ԱՆ. Հուշամեդալ ավստրիացի պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիցկուն

ՀՀ .ԱՆ. Հուշամեդալ ավստրիացի պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիցկուն

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության և Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ավստրիացի պրոֆեսոր, Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող-ղեկավար Վոլֆգանգ Աուլիցկին այսօր պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

 

Անվանի պրոֆեսորը մեր երկիր է ժամանել սեպտեմբերի 26-27-ին Երևանում անցկացված Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովին մասնակցելու համար: Գիտաժողովի շրջանակում նրա ղեկավարությամբ անցկացվեցին  Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ուրոլոգիայի դպրոցի նախաձեռնած գործառական ուրոլոգիայի դասընթացներ: Պրոֆեսորը հանդես եկավ մասնագիտական արդի խնդիրներին նվիրված մի քանի թեմատիկ զեկույցներով:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, նախարարության ներկայացուցիչների և գործընկերների հետ քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող-ղեկավարին հայ մասնագետների արտերկրում վերապատրաստման գործում ունեցած մեծ ավանդի համար: Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց  նրա երկարամյա աշխատանքը, ինչպես նաև  հայ մասնագետներին ավստրիական լավագույն կլինիկաներում վերապատրաստելու  նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:  

 

ՀՀ .ԱՆ. Հուշամեդալ ավստրիացի պրոֆեսոր Վոլֆգանգ ԱուլիցկունՎոլֆգանգ Աուլիցկին նշեց, որ 1993 թվականից ի վեր Ավստրիայում վերապատրաստում է անցել ավելի քան  800 հայ մասնագետ: Նա  անդրադարձ կատարեց  զալցբուրգյան սեմինարների արդյունավետությանը և հեռանկարային  ծրագրերին:

 

Պրոֆեսորն ընդգծեց, որ Զալցբուրգի միջազգային սեմինարների իրականացման գործում մեծ ներդրում ունի  Հայ օգնության ֆոնդը, որի բժշկական ծրագրով վերապատրաստված բժիշկներն իրենց հերթին ուսուցանում են Հայաստանի  մարզերի բժիշկներին` ձևավորելով արդյունավետ համագործակցության շղթա:

 

Հանդիպման ավարտին պրոֆեսորն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին և Երևանի պետական բժշկական համալսարանին, 2009 թվականին Ավստրիայի «Շլոսս Արենբերգ» պատմական դղյակի հրդեհից հետո դղյակի վերականգնման համար կազմակերպած մեծ հանգանակության համար եւ նշեց, որ ի նշան երախտիքի այդ դղյակի մեկ հարկն անվանվել է «Հայաստան»։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ