Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

«Քվամատել»-ը` քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ. Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշեցին «Քվամատելի» 20-ամյակը

«Քվամատել»-ը`  քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ.  Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշեցին  «Քվամատելի» 20-ամյակը

Օրերս Գեդեոն Ռիխտեր ընկերությունը՝ Հայաստանի գաստրոէնտերոլոգների միության հետ համատեղ, նշեց Քվամատել դեղի 20-ամյա գործունեությունը հայաստանյան դեղաշուկայում:


Միջոցառման   հիմնական խնդրի`  պանկրեատիտ հիվանդության և  «Քվամատել»  դեղամիջոցի մասին զրուցեցինք Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ,Ավանդական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նաիրա Փաշինյանի հետ:


Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ,Ավանդական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նաիրա Փաշինյան–   Տիկին Փաշինյան, ի՞նչ կարևորություն ունի այսօրվա միջոցառումը:


–   Յուրաքանչյուր տոն կատարված աշխատանքի փաստացի ամփոփում է: Այսօր մենք խոսում ենք մի շատ կարևոր բժշկական խնդրի մասին, որը միշտ ակտուալ է և տարածված ամբողջ աշխարհում: Քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ կարևոր տեղ են գրավում ստամոքսահյութի արտադրությունն ընկճող դեղանյութերը, որոնց թվին է պատկանում նաև լայն կիրառվող «Քվամատել» դեղը:


–   Եթե փորձենք ավելի մատչելի բացատրել, ի՞նչ հիվանդություն է քրոնիկ պանկրեատիտը, ինչպե՞ս է դրսևորվում:


–   Քրոնիկ պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի քրոնիկ  բորբոքային բնույթի հիվանդություն է: Այն օրգանիզմում կատարում է մարսողության կարևորագույն գործըթացներն ապահովող գործառույթներ: Հաճախ, տարիների ընթացքում, որոշակի ոչ բարենպաստա գործոնների ազդեցության հետևանքով խանգարվում է ենթաստամոքսահյութի կազմը և արտազատումը, արդյունքում առաջանում է գեղձի հյուսվածքի արտահայտված փոփոխություն (նեկրոզ ֆիբրոզ), որոնք դրսևորվում են արտահատված ցավային համախտանիշով, իսկ  հետագայում` գեղձի էկզոկրին և էնդոկրին ֆունկցիաների անբավարարությամբ:   

 

«Քվամատել»-ը`  քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ.  Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշում են  «Քվամատելի» 20-ամյակը Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ,Ավանդական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նաիրա Փաշինյան «Քվամատել»-ը`  քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ.  Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշում են  «Քվամատելի» 20-ամյակը


–   «Քվամատել»-ի 20-ամյակի առիթով, եթե խոսք ունեք հղելու…


–   Ի սրտե շնորհավորում եմ Գեդեոն Ռիխտեր ընկերությանն ի դեմս՝ հայաստանյան ներկայացուցության ղեկավար Արտաշես Հարությունի Բլուրցյանին և ամբողջ աշխատակազմին, որոնց հետ երկար տարիներ մեծ հաճույքով համագործակցում ենք:

 

«Քվամատել»-ը`  քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ.  Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշում են  «Քվամատելի» 20-ամյակը «Քվամատել»-ը`  քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ.  Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշում են  «Քվամատելի» 20-ամյակը «Քվամատել»-ը`  քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ.  Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշում են  «Քվամատելի» 20-ամյակը


Ուզում եմ հատկապես շնորհավորել ընկերության մենեջեր Ժաննա Մակեդոնի Սահակյանին, ում հետ միասին մենք  երկար ճանապարհ ենք անցել` ուսումասիրելով ընկերության բոլոր դեղամիջոցները: Կցանկանայի, որ ընկերությունը միայն ու միայն առաջ գնար` շարունակելով մնալ շուկայում լավագույններից մեկը:


ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ ԳրիգորյանՄեր հաջորդ զրուցակիցը ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանն է:


–   Պրոֆեսոր Գրիգորյան, ո՞րն է «Քվամատել» դեղամիջոցի երկարակեցության գաղտնիքը:


–   Սկզբում «Քվամատել»-ը մեծ հեղաշրջումով մտավ  դեղաշուկա: Իր մրցակցների համեմատ այն շատ քիչ կողմնակի ազդեցություններ ուներ:  Հենց այդ պատճառով էլ այն կիրավում է արդեն 20 տարի: 


–   Պարոն Գրիգորյան, խոսենք Գեդեոն Ռիխտեր ընկերության հետ ձեր համագործակցության մասին:


–   20 տարուց ավելի է, ինչ համագործակցում եմ Գեդեոն Ռիխտեր ընկերության հետ: Անձամբ իմ տեսանկյունից բոլոր դեղագործական ընկերություններից ամենակայունն ու վստահելին Գեդեոն Ռիխտերն է, որի հետ երկար տարիներ աշխատում ենք գիտական բարձր մակարդակով: Այս գործում մեծ է Արտաշես Հարությունովիչի և Ժաննա Մակեդոնովնայի ներդրումը: Նրանք ո՛չ միայն  ներկայացնում են արտադրանքը, այլև սրտացավորեն հետևում, թե ինչպիսի արձագանք կա, ինչպես է ազդում դեղը հվանդի առողջության վրա:

 

Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա ՀովհաննիսյանՄեր զրուցակիցն է Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը:


–   Սուսաննա, անդրադառնալով «Քվամատելի» 20-ամյա պատմությանը, ինչպե՞ս այն մտավ հայկական դեղաշուկա:


–   1994թ.  Գեդեոն Ռիխտեր ընկերությունն առաջինը գրանցեց «Քվամատել» դեղը հայաստանյան դեղաշուկայում: Այդ ժամանակ սկիզբ դրվեց 3-րդ սերնդի պաշարիչի նշանակման նոր դարաշրջանին: «Քվամատելի» 20 տարվա պատմության մեջ կողմնակի ազդեցության ոչ մի դեպք չի գրանցվել: Կողմնակի ազդեցությունները գրեթե բացակայում են, իսկ արդյունավետությունը բավականին բարձր է:


–   Ովքե՞ր են մասնակցում այսօրվա միջոցառմանն ու կա՞ արդյոք նորություն` կապված 20-ամյա դեղամիջոցի հետ:

 
–   Այս միջոցառմանը մասնակցում են  բոլոր այն բժիշկներն, ովքեր իրենց բուժման գործընթացում «Քվամատել» նշանակելու մեծ փորձ են ունեն: Մենք ցանկանում ենք միասին ամփոփել այս 20 տարիները,  քննարկել բժիշկներին հուզող հարցերը` կապված դեղամիջոցի կիրառման, հատուկ կլինիկական դեպքերի հետ: Որպես նորություն` ներկայացնելու ենք «Քվամատել» դեղամիջոցի հակաօքսիդանտ հատկությունը:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ