Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երեւանում կայացավ 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը

Երեւանում կայացավ 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը

Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը:


Համաժողովի առաջին օրը նշանավորվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» (ՄԿԿԳԿ) պաշտոնական բացմամբ, որը ԱՄՆ-ի, ՄԶԳ-ի եւ ՀԱՆ-ի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի հիմնական բաղադրիչն է: ՄԿԿԳԿ-ի նպատակն է հիմնել եւ գերազանցել ակնաբուժական մասնագիտացված ներուժ`օժանդակելու Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը:


Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական  ինստիտուտի նորակառույց շենքում տեղակայված կենտրոնը երեխաներին կուրություն սպառնացող հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների եւ ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում եւ տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման եւ ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:


այկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե ԵղիազարյանՀամաժողովի երկրորդ օրը նվիրված է ՀԱՆ-ի գործունեությանը եւ հայ ու ամերիկացի բժիշկների, հեղինակավոր մասնագետների եւ դոնորների բեղմնավոր համագործակցության շնորհիվ ակնաբուժության ոլորտում գրանցված հաջողություններին: Բանախոսներն անդրադարձան ՀԱՆ-ի բժշկական կրթական ծրագրերին, Աչքի շարժական հիվանդանոցի գործունեությանը, ինչպես նաեւ Երեւանի ակնաբուժական հոսպիտալներում գործող մասնագիտացված կլինիկաներին եւ ոլորտի այլ ձեռքբերումներին:


Համաժողովի շրջանակներում ՀԱՆ-ը կներկայացրեց Orange հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ ստեղծված ակնաբուժության եւ նորածնային բժշկության օնլայն կրթական ռեսուրսները:

«Հայ մանուկները կվիրահատվեն անվճար». մեր զրուցակիցն է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:


–   13-րդ անգամն է կազմակերպվում ակնաբուժական համաժողովը, որի առաջին օրը ամբողջությամբ նվիրված էր մանկական հիվանդություններին եւ, մասնավորապես, անհասության ռետինոպաթիային: Երկրորդ օրը`առհասարակ, ակնային հիվանդություններին, ինչպես նաեւ շատ մեծ անդրադարձ կատարվեց հայկական ակնաբուժության եւ մեր գործընկերների կողմից պատրաստվող ու գործարկվող բժշկական ծրագրերին, որոնք, մեծավ մասամբ, կատարվում են առցանց: Կներկայացվեն նաեւ աշխատանքներ ակնաբույժների կողմից, թե ինչպիսի հաջողությունների եւ ձեռքբերումների են նրանք հասել:


–   Խոսենք ոլորտի խնդիրներից, եթե կան…


Երեւանում կայացավ 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը–   Ինչպես կարող են չլինել: Հակառակ դեպքում ո՛չ հայկական ակնաբուժության նախագիծը կլիներ, ո՛չ էլ այլ կազմակերպությունների ներկայությունն՝ այստեղ: Խնդիրներ կան ե՛ւ վերապատրաստման հետ կապված, ե՛ւ սարքավորումների, ինչպես նաեւ՝ մարզային կենտրոնների: Հայկական ակնաբուժական նախագիծը տարածքային ակնային կլինիկաների ստեղծման ծրագիր է մշակել: Համատեղ ջանքերով փորձում ենք լուծել խնդիրները: 


–   Ի՞նչ կասեք հայ մասնագետների մասին, արդյո՞ք ակտիվ է նրանց մասնակցությունը նմանատիպ մասնագիտական միջոցառումներին:


–   Բավականին ակտիվ է: Բանն այն է, որ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ: Մեր ընդհանուր աշխատանքները տարիներ են տեւում: Մեկ շփումով չէ, որ սահմանափակվում է: Այն մասնագետները, ովքեր Հայաստան են գալիս, միշտ ակտիվ կապի մեջ են լինում տեղացի մասնագետների հետ:


–   Այս տարի շեշտադրված էր մանկական կուրության կանխարգելման հարցերը: Հրատապ խնդիր է, հավանաբար:


Երեւանում կայացավ 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը–   Շեշտը դրվեց դեռ 2010թ.: 2005-2006թթ. անգամ 2007թ. արդեն ակնհայտ էր, որ այդպիսի երեխաների թիվը շատանում են. 2-3 եւ 4-5 տարեկան երեխաներ, ովքեր անդառնալի կույր են… Այսինքն՝ խնդիրը պարզ է, որ Հայաստանը մտնում է այնպիսի մի զարգացման էտապ, երբ հայտնվում են անհաս երեխաներ, ովքեր ունեն անհասության ռետինոպաթիա: Թե ինչո՞ւ է այդ հիվանդությունն առաջանում`պատճառները մի քանիսն են. բժշկության զարգացումն է, շատ ավելի անհաս, փոքր քաշով ծնված երեխաներ կենդանի են մնում՝ առաջ բերելով նմանատիպ խնդիրներ: Անկասկած, այդ հիվանդները շատ չեն, սակայն գնահատվում են որպես ծանր հիվանդներ:


–   Ի՞նչ հեռանկարներ կան նորաբաց կենտրոնի հետ կապված:


–   Նորաբաց կենտրոնը միակն է ամբողջ տարածաշրջանում եւ եզակի: Հույս ունենք, որ այն կունենա հնարավորություն՝ կապ հաստատելու այլ երկրների կենտրոնների հետ, բուժելու ո՛չ միայն տեղի երեխաներին, այլ նաեւ երեխաների, ովքեր նման խնդիր կունենան այլ երկրներում:


–   Որքանո՞վ հասանելի կլինի այդ կենտրոնը հայ ընտանիքներին. նկատի ունեմ, ֆինանսական կողմը:


–   Կենտրոնը հասանելի կլինի ծնողներին. բոլոր հայ մանուկները կվիրահատվեն անվճար: Իսկ նրանք, ովքեր կգան այլ երկրներից, որոշակի գումար կվճարեն ծառայությունների դիմաց: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր աշխատանքներն իրականացվում են համատեղ արտասահմանյան վիրաբույժների հետ, ովքեր վերապատրաստում են տեղացի բժիշկներին, իսկ դա շատ կարեւոր է:  

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ