Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժշկական հանրությունը պատրաստվում է Հայաստանում հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին

Բժշկական հանրությունը պատրաստվում է Հայաստանում հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին

Հայաստանի Առողջապահության նախարարության եւ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (ՀԲՄԿ. AMIC) հովանավորությամբ 2015 թ. հուլիսի 2-4-ը Հայաստանում կկայանա Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը:

 

Համագումարի մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի պաշտոնական կայքից`4mica.com, որը շուտով կմեկնարկի իր աշխատանքը 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն:  Մինչ այդ մենք զրուցել ենք համագումարի կազմակերպչական թիմի հետ:


Մեր զրուցակիցը հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարի ֆինանսական կոմիտեի նախագահ, Առողջապահության նախարարության  կազմակերպման, կառավարման գիտական սեկցիայի  ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Արա Տեր-Գրիգորյանն է:


Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարի ֆինանսական կոմիտեի նախագահ, Առողջապահության նախարարության  կազմակերպման, կառավարման գիտական սեկցիայի  ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Արա Տեր-Գրիգորյան–   Վճարման ինչպիսի՞ ծրագիր է մշակված 2015-ի համագումարի համար:


Մասնակցության վճարներն ուղիղ համեմատական են մեր ծախսերին, թեկուզեւ ամեն կերպ փորձել ենք պահպանել նախորդ տարիներին ընդունված  համակարգը: Որպես կանոն` Հայաստանից մասնակցող բժիշկների համար ավելի ցածր վճար ենք սահմանում, և այդ պակասը փորձում ենք լրացնել սփյուռքից  եկող մասնագետների օգնությամբ:  Գուցե անարդարություն տեսնեք այս մոտեցման մեջ, բայց մեզ համար շատ կարևոր է հայաստանցի բժիշկների ներկայությունը, որը շատ դեպքերում կարող է վտանգվել  հենց մասնակցության վճարի պատճառով: Համագումարի մասնակիցների համար մենք վճարման ճկուն համակարգ ենք մշակել, ըստ որի`ուսանողները, մարզերից մասնակցող բժիշկները կօգտվեն որոշակի արտոնություններից: Վստահեցնում եմ, որ մասնակցության վճարը խոչընդոտ չի կարող լինել համագումարին մասնակցել ցանկացողների համար:

Ռուսաստանի հայ բժիշկների հայաստանյան կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Մկրտիչ ԱվագյանՄեր հաջորդ զրուցակիցը Ռուսաստանի հայ բժիշկների հայաստանյան կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Մկրտիչ Ավագյանն է:


–   Պարոն Ավագյան, թերևս հենց Ռուսաստանում է կենտրոնացած մեր բժշկական սփյուռքի բացարձակ մեծամասնությունը: Ի՞նչ ձևաչափով է Ռուսաստանում հայ բժիշկների միությունը մասնակցում հայ բժիշկների միջազգային համագումարներին:


–   Ռուսաստանի հայ բժիշկների միությունը պաշտոնապես արդեն  2-րդ անգամ է մասնակցում հայ բժիշկների միջազգային համագումարներին: Բայց ձևաչափը, որով մասնակցելու ենք այս անգամ, նորություն է: Բացի մեր միությունից,  Ռուսաստանում գործում էին ևս  2 բժշկական կազմակերպություն`  Հայ բժիշկների ասոցիացիան  և ԵՊԲՀ շրջանավարտների ակումբը: Հիմա այս  2 կամզակերպությունները կմիավորվեն մեկ` Ռուսաստանի հայ բժիշկերի միության կազմում, որն, ի դեպ, արդեն 10 տարեկան է: Մեր մասնակցությունն այս համագումարին ավելի լայնամասշտաբ կլինի, ընդգրկված կլինեն մասնակիցներ 3 կազմակերպություններից միաժամանակ:


–   Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանում հայ բժիշկների միությունը:


–   Մենք նախատեսում ենք հոկտեմբերին կամզակերպել պաշտոնական հանրագումար, որի ընթացքում 3 բժշկական միությունները կմիավորվեն 1-ի մեջ:  Մեր կազմակերպության մեջ ներգրավված են ավելի քան 1000 հայ բժիշկներ, ովքեր ունեն  գիտական աստիճան: Նրանք պրոֆեսորներ են, ակադեմիկոսներ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկներ,  առաջատար ինստիտուտների ղեկավարներ, բժշկական համալսարանների ամբիոնների վարիչներ:

 Բժշկական հանրությունը պատրաստվում է Հայաստանում հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին


–   Ի՞նչ առաքելություն է իրականացնում միությունը հայրենական առողջապահական համակարգի բարելավման կոնտեքստում:


–   Մեր միության բժիշկներն ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայաստան են գալիս` զեկույցներ կարդալու աշխարհում բժշկագիտության նոր նվաճումների մասին, նրանք նաև պրակտիկ դասընթացներ են կազմակերպում ուսանողների և բժիշկների համար: Մասնագիտական դասընթացների ընթացքում Ռուսաստանից ժամանած բժիշկներն իրենց փորձն են ցուցադրում տարբեր կլինիկական դեպքերի համար: Ի դեպ, այս ծրագիրն իրականացվում է ո՛չ միայն Երևանում, այլև մարզերում և Արցախում: Ռուսաստանի հայ բժիշկների միության ներկայացուցիչները 2015-ի համագումարին նույնպես կներկայանան զեկույցներով և պրակտիկ դասընթացներով: Բացի այդ, այս տարվա համագումարի արդյունքում ուզում ենք մեր ջանքերն ավելի կենտրոնացնել և, զեկուցումներից ու մասնագիտական դասընթացներից զատ,  մշակել գործող ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի մեծ ներուժով նպաստել հայրենական առողջապահական համակարգի զարգացմանը:

 

Հայաստանի բուժքույրերի միավորման նախագահ Գեղանուշ ՍտեփանյանՀայ բժիշկների միջազգային համագումարներին միշտ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մեր հանրապետության բուժքույրերը: Այդ մասին զրուցեցինք   Հայաստանի բուժքույրերի միավորման նախագահ Գեղանուշ Ստեփանյանի հետ:


–   Տիկին Ստեփանյան, տարիներ շարունակ  գիտական ձևաչափից դուրս են ընկալել բուժքույրական համակարգը, ինչպե՞ս է ներկայումս: Ինչքանո՞վ է կարևոր բուժքույրերի ներգրավվածությունը այս համագումարին:


–   Չափազանց կարևորելով մեր հանրապետությունում քույրական գործի որակի բարելավումը, գիտական ներգրավվածությունը, անխուսափելի եմ համարում  հայ բժիշկների միջազգային համագումարին  բուժքույրերի մասնակցությունը: Սա արդեն 4-րդ համագումարն է, իսկ համագումարների պատմությունը ցույց է տվել, որ ամենաակտիվ սեկցիաներից մեկը քույրականն է: Համագումարին իրենց զեկուցումներով ելույթ են ունենալու նաև մեր բուժքույրերը: Համագումարից 1օր առաջ մենք սիմպոզիում կկազմակերպենք, կհրավիրենք քույրեր մարզերից՝ անվճար հիմունքներով, մոտ 200-300 բուժքույր, միասին կքննարկենք ներկայացվող զեկուցումները, գիտական մակարդակի բանավեճեր կկազմակերպենք: Վստահեցնում եմ, որ նրանց գիտական մակարդակը չի զիջում արտասահմանից հրավիրված հայ բուժքույրերին:

 

Բժշկական հանրությունը պատրաստվում է Հայաստանում հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին
–   Ի՞նչ կտա համագումարը մեր բուժքույրական համակարգին:


–   Մեր բուժքույրերը հնարավորություն կունենան ծանոթանալու արտասահմանում աշխատող բուժքույրերի փորձին, նրանց չափանիշներին, կլսեն զեկույցներ, որոնք, անկասկած, կօգնեն նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման գործում:  Քննարկվելու են այնպիսի հրատապ խնդիրներ, որոնց հետ ամեն օր ենք բախվում: Մեզ մոտ բուժքույրը միայն ենթադրյալ ախտորոշում կարող է կատարել, նա հիմնականում հոգում է ծանր հիվանդի խնամքը, պետք է քաջածանոթ լինել գործի նրբություներին, կարողանալ ապահովել ծեր հիվանդների  հոգեկան առողջության բարելավումը, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը: Շատ կարևոր խնդիր է նաև առաջին օգնության ճիշտ կազմակերպումը, որը դրված է բուժքրոջ ուսերին:  Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք մեր հանրապետության բուժքույրի դերի  և մասնագիտական հմտությունների մակարդակի բարձրացմանը:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ