Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Արյունաբանական կենտրոնի գիտխորհրդի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի համատեղ նիստը

Արյունաբանական կենտրոնի գիտխորհրդի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի համատեղ նիստը

2014 թվականի հուլիսի 25-ին կայացավ Արյունաբանական կենտրոնի գիտխորհրդի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի համատեղ նիստը, որը նախագահում էր պրոֆ. Սմբատ Դաղբաշյանը:

 

Զեկույցներով հանդես եկան Հայկական արյունաբանական ասոցիացիայի գործադիր վարչության քարտուղարներ Երվանդ Հակոբյանը, Հեղինե Խաչատրյանը, Կարեն Մելիքսեթյանը և Արմինե Պեպանյանը, որոնք խոսեցին այլ գիտական կենտրոնների և ասոցիացիաների հետ ՀԱԱ-ի համագործակցության և կապերի ամրապնդման մասին:

ՀԱԱ-ի շնորհակալագրերով պարգևատրվեցին ԱԿ-ի մեծահասակնների բաժնի նախկին վարիչ Ելիզավետա Ամիրխանյանը և ՌԴ ԱՆ Արյունաբանական գիտական կենտրոնի դիսպանսեր բաժնի վարիչ Անահիտ Մելիքյանը արյունաբանության զարգացման գործում մեծ ներդրման, իսկ Ազգային Մրցունակության Հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյանը՝ ՀԱԱ-ի միջազգային կապերի զարգացման գործում իր ավանդի համար:

 

Արյունաբանական կենտրոնի գիտխորհրդի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի համատեղ նիստը ՀԱԱ շնորհակալագրով պարգևատրվեց Ազգային Մրցունակության Հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյանը՝ ՀԱԱ միջազգային կապերի զարգացման գործում իր ավանդի համար


Նիստի հաջորդ մասը նվիրված էր բժիշկ-արյունաբան Անահիտ Տեր-Գիրգորյանի թեկնածուական ատենախոսական աշխատանքի նախնական փորձաքննությանը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք «Հեմոսթազ: Խնդիրներ և նվաճումներ» թեմայով կոնֆերանսին առնչվող հարցերի քննարկմանը:

 

Արյունաբանական կենտրոնի գիտխորհրդի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի համատեղ նիստը

Սկզբնաղբյուր. Հայկական արյունաբանական ասոցիացիա
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ